Արքայազն Ջորջը և Նորթ Ուեսթը ճանաչվել են 2014-ի ամենաոճային փոքրիկներ՝ գրում է My1stYears կայքը:
Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դստերը հաջորդել է Բեյոնսեի և Ջեյ Զիի դուստրը՝ Բլու Այվի Քարթերը: Լավագույնների եռյակը եզրափակում է Ազուրա Սիենա Օնոնյեն՝ երգչուհի Ալիշա Դիքսոնի և պարող Ազուկա Օնոնյեի դուստրը:
Արքայազն Ջորջը ամսագրերի շապիկների իր լուսանկարներով ուրախացնում է իր երկրպագուներին և չնայած ընդամենը մեկ տարեկան է՝ հետևում է մոդային:
Նորթ Ուեսթը ևս նորաձևության հարցում հետ չի մնում: Փոքրիկը նույնիսկ կարող է հպարտանալ, որ Նորաձևության շաբաթվա շրջանակներում անցկացվող ցուցադրություններին նստում է առաջին շարքում: