Tuesday, 14 05 2024
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը
20:30
Փախստականները Լիբանանից վերադարձել են Սիրիա
20:20
Լեհաստանը կսկսի հետաքննել Ռուսաստանի ազդեցությունն իր քաղաքականության վրա

63-ամյա տղամարդը տաք ճաշի շուրջ վեճն ավարտել է իր կնոջը խեղդամահ անելով

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Զոյա Զաքինյանի նախագահությամբ ավարտվել է Ռադիկ Գաբրիելյանի գործի դատական քննությունը:

63-ամյա Ռադիկ Գաբրիելյանը մեղավոր է ճանաչվել իր կնոջը դիտավորությամբ սպանելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ դատական ակտի՝ 2014 թվականի հունիսի 27-ին, ժամը 20-ի սահմաններում Ռադիկն իրենց տանը կնոջ հետ վիճաբանել ու ձեռքերով խեղդամահ է արել նրան:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ ամուսնական կյանքի ընթացքում կնոջ հետ Ռադիկը գտնվել է անբարյացակամ փոխհարաբերությունների մեջ, իսկ վերջին վեճի ու սպանության առիթ է դարձել կնոջ կողմից… տաք կերակուր չպատրաստելու հանգամանքը…

Ռադիկ Գաբրիելյանը բարձրագույն կրթություն ունի, նախկինում դատված չի եղել, հանցավոր դրսևորումներ չի ունեցել:

Ընտանեկան շարքային թվացող վեճը, սակայն, դարձել է կողք կողքի ապրող մարդկանց վերջին «երկխոսությունը», որը իրական երկխոսություն չի դարձել, յուրաքանչյուրը, երևի, իր մենախոսության մեջ է մնացել, ու կատարվել է անուղղելին…

Ընդհանուր իրավասության դատարանում Ռադիկ Գաբրիելյանն իրեն մեղավոր է ճանաչել ու չի ցանկացել ցուցմունք տալ:

Առաջադրված հարցերին պատասխանելով՝ նա ասել է, թե իր ու կնոջ հարաբերությունների վատացման պատճառը եղել է այն, որ ինքը չի աշխատել: Ընտանիքի սոցիալական վիճակը իրեն «վատ դրության մեջ է դրել»: Կնոջն ինքը սպանել է… առանց գիտակցելու:

Հետո անմիջապես հասկացել է, թե ինչ է արել, զանգել է իր մորաքրոջ տղային, ասել է, որ կնոջը սպանել է:
Ռադիկը զղջացել է կատարածի համար:

Տուժողի իրավահաջորդը՝ Ռադիկի ու սպանված կնոջ որդին, ասել է, թե ինքը չի պատկերացնում, թե ինչի պատճառով է եղել հոր և մոր վիճաբանությունը, որը սպանության է հանգեցրել: Իր ծնողների հարաբերությունները կայուն են եղել: Դեպքի օրն ինքը աշխատանքի է եղել: Մտքով էլ չի անցել, թե նման ողբերգություն կարող է լինել…

Իր հորաքույրերի ու մոր հարաբերությունները եղել են նորմալ, նրանք հաճախ են իրենց տուն եկել: Երբեք չեն խառնվել իրենց ընտանեկան հարցերին, իրենց խոհանոցում կերակուր չեն պատրաստել… Իր մայրն աշխատել է, նաև հասցրել է ընտանեկան գործերն անել:

Թաղամասի բնակիչ Գագիկը հայտնել է, թե դեպքի օրը եղել է Ռադիկի մորաքրոջ տղայի՝ Արթուրի հետ, երբ Ռադիկը զանգել է նրան: Արթուրը հեռախոսով խոսելուց հետո ասել է, թե Ռադիկը սպանել է կնոջը և ուզում է իրեն էլեկտրահարելով ինքնասպան լինել:

Իրենք գնացել են Ռադիկի տուն: Տեսել են, որ Ռադիկը, իրոք, կնոջը սպանել է:

Ինքը չի թողել, որ Ռադիկը ձեռքը դնի էլեկտրական լարերի վրա: Հետո Ռադիկը ցանկացել է դանակով ինքնասպան լինել: Ինքն այդ ընթացքում զանգահարել է ոստիկանություն: Իրենք Ռադիկին հորդորել են ու հետ են պահել՝ ժամանակը ձգելով մինչև ոստիկանների գալը:

Ռադիկի մորաքրոջ տղան հայտնել է, թե Ռադիկը զանգել ու ասել է՝ կնոջս սպանել եմ, ինձ էլ եմ սպանում, արի մեզ տիրություն արա:

Բայց մինչև Արթուրն ու նրա ընկերները կհասնեին Ռադիկի տուն՝ վերջինս իրեն «զսպել է», ինքնասպան չի եղել: «Հանդիսատեսների» վրա հասնելուց հետո ձեռքը էլեկտրական լարերին է գցել, դանակ է վերցրել ու սեփական որովայնի վրա քերծվածքներ է արել՝ ավելին անելու համար ձեռքը չի գնացել, ու «դիմացել է» մինչև ոստիկանների գալը…

Ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ՝ Ռադիկ Գաբրիելյանը հոգեկան հիվանդությամբ չի տառապել, չի տառապում, նա ճանաչվել է մեղսունակ: Նրա մոտ հայտնաբերվել է «Հետտրավմատիկ սթրեսային իրավիճակով պայմանավորված հիստերիկ հակազդում»:

Դատարանը պատիժ նշանակելիս հաշվի է առել, որ Ռադիկ Գաբրիելյանը ունի նաև շագանակագեղձի ու երիկամների հիվանդություններ:

Ընդհանուր իրավասության դատարանը կնոջը խեղդամահ անելու համար մեղավոր է ճանաչել Ռադիկ Գաբրիելյանին ու դատապարտել է 9 տարի ազատազրկման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում