Friday, 26 04 2024
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով

Հացադուլը շարունակելու եմ. չեմ դիմում Ռուսաստանին, ակնկալում եմ լուրջ քայլեր ԱՄՆ-ից և Ֆրանսիայից. Դավիթ Սանասարյան

«Սայլը՝ մի քիչ ուշացած, բայց տեղից շարժվում է. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ: Այն բոլոր քննադատությունները, թե դա իրենց գործը չի, դրանք Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններն են, իրավիճակից հեռու լինելու արդյունք են՝ մարդիկ տեղյակ չեն, թե այս կառույցի մանդատը որն է, և ինչով է այս կառույցը զբաղվում ընդհանրապես»,- ասաց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ, ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի մոտ հացադուլ սկսած Դավիթ Սանասարյանը:

Իր ուղերձի մասին խոսելով՝ նա նշեց, որ ցանկանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հասկացնել, որ Ադրբեջանն իրենց ու բոլորի ատամները հաշվել է. «Ադրբեջանը տեղից չի շարժվելու, այդ երկրի հանդեպ պետք է անցնել ճնշումների, պատժամիջոցների սպառնալիքների: Եվ ոչ միայն Մինսկի խմբի համանախագահները, այլև միջազգային հանրությունն ընդհանրապես պետք է արձագանքի սրան»:

«Սա սովորական դեպք չէ, սա համամարդկային վերաբերմունք է: Սակայն այս պարագայում ես Ռուսաստանին չեմ դիմում, քանի որ Ռուսաստանը երբեք չի փայլել մարդու իրավունքների պաշտպանությամբ, մարդու իրավունքների մասին ելույթներ երբևէ չի ունեցել, իսկ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, մեկը՝ օվկիանոսից այս կողմ, մյուսը՝ այն կողմ,  տարբեր առիթներով մշտապես խոսել են մարդու իրավունքներից»,- հավելեց  Սանասարյանը:

Սանասարյանի խոսքով՝ սա առաջին հերթին պետք է հենց այդ երկրներին, ոչ միայն մեզ:

Դավիթ Սանասարյանը տեղեկացրեց, որ հացադուլը շարունակելու է, քանի դեռ տղաների վիճակն անօգնական է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում