Մեծ Բրիտանիայում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ դեռահաս աղջնակների անվստահությունը հրահրվում է սոցկայքերի միջոցով, գրում է Times-ը:
Փորձագետները պարզել են, որ երեք 15-ամյա աշակերտուհիներից միայն մեկն է ինքնավստահ զգում իրեն և բարձր ինքնագնահատական ունի:
Աղջիկների համար անհանգստության պատճառ է հիմնականում սեփական արտաքինից գոհ չլինելը: Դրան հետևում են ուսումը, ընտանեկան գործերը և գումարային հարցերը:
Ընդհանուր առմամբ, 14-15 տարեկան աղջիկների 33 տոկոսը բարձր ինքնագնահատական ունեն` ի տարբերություն 2007-ի 41 տոկոսի: Փորձագետները այս տենդենցի պատճառներից են համարել սոցկայքերը և այլ առցանց գործողությունները: