ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին համարում է, որ դեռ ժամանակը չէ Իրաքյան Քրդստանը ճանաչելու որպես անկախ պետություն: Այս մասին գրում է TASS-ը:
«Ոչ, այժմ ժամանակը չէ, հաստատ ժամանակը չէ՝ բազմաթիվ պատճառներով»,- ասել է նա՝ հավելելով, որ «անհրաժեշտ է լուծել մեկ խնդիրը մյուսի հետևից»:
«Ես կարծում եմ՝ առաջնորդ (Իրաքյան Քրդստանի) Բարզանին դա հասկանում է, նա օգնեց Բաղդադում նոր կառավարության ստեղծմանը, քրդերը մասնակցել են դրան: Նրանք հասկանում են, որ պետք է միասնական և համախմբված լինեն ԴԱԻՇ-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն») դեմ պայքարում»,- շարունակել է Քերին: