Ֆրանսիական DCNS նավաշինական ընկերությունը աշխատանքից հեռացրել է Ռուսաստան «Միստրալ» ուղղաթիռակիրների մատակարարման նախագծի տնօրեն Իվա Դեստեֆանիին: Այս մասին հաղորդում է Les Echos-ը:
Որպես աշխատանքից հեռացման հավանական պատճառ նշվում է այն նամակը, որով հրահանգվում է մատակարարումները սկսել նոյեմբերի 14-ին:
Պաշտոնական Փարիզի խոսքերով՝ մատակարարումների մեկնարկն անթույլատրելի է՝ կապված ներկայիս քաղաքական իրավիճակի հետ: