«Օսկարի» կրկնակի մրցանակակիր Քեյթ Բլանշեթը հասցնում է ոչ միայն միաժամակ մի քանի ֆիլմում նկարահանվել, այլև համաշխարհային ճանաչում ունեցող բրենդներ ներկայացնել: Օրինակ՝ վերջերս հոլիվուդյան մեկ այլ դերասանուհու՝ Էմիլի Բլանթի հետ նա միացել է հայտնիների այն խմբին, ովքեր նկարահանվել են ժամացույցների IWC բրենդի գովազդային արշավում, գրում է elle.ru-ն:
Աղջիկները կոստյումներով, սպիտակ վերնաշապիկներով և թիթեռնիկներով փորձել են man-like մոնոքրոմ ժամացույցները: IWC’s Portofino Collection-ի սև-սպիտակ ֆոտոշարքի հեղինակը Փիթեր Լինդբերգն է: Նկարահանումները կատարվել են Պորտոֆինոյում:
Բլանշեթից և Բլանթից բացի, IWC-ի գովազդային արշավին մասնակցել են նաև Էվան ՄաքԳրեգորը, Ադրիանա Լիման, Չժոու Սյուն և Կարոլինա Կուրկովան: