Շոկոլադի հագեցած բույրը ճախրում է հսկայական սրահի մուտքի սառը օդում: Այսպես է իր հյուրերին դիմավորում Փարիզի 20-րդ Շոկոլադի ցուցահանդեսը, գրում է RIA Novosti-ն:
Թվում է, թե ցուցափեղկերում ներկայացված քաղցրավենիքով հյուրասիրվելը պարտադիր չէ. ներսում շոկոլադի բույրը այնքան շատ է դառնում, որ ցանկության դեպքում էլ այն ուտել չի հաջողվի: Սակայն, ցուցահանդեսի այցելուներին դա չի անհանգստացնում: Աշխատանքային օրվա համար այստեղ քիչ մարդ չի հավաքվել: