Վիեննայի փառատոնում ներկայացվել է թռչող հրաշք-մեքենա, որը սավառնում է 200 կմ/ժ արագությամբ: AeroMobil 3.0 թռչող ավտոմեքենայի արժեքը միջինը հավասար կլինի սուպերմեքենայի և ոչ մեծ ինքնաթիռի արժեքին՝ հայտնում է korrespondent.net-ը:
Ճանապարհին ավտոմեքենան զարգացնում է մինչև 160 կմ/ժ արագություն, իսկ անհրաժեշտության դեպքում բացում է թևերը՝ վերածվելով ինքնաթիռի, ու թռչում մինչև 200 կմ/ժ արագությամբ:
Նորույթը գնելու համար անհրաժեշտ է ունենալ օդաչուի լիզենցիա: Սակայն AeroMobil ընկերությունից հայտնում են, որ դա բավական հեշտ է:
Դրա հետ մասին, անկախ այն բանից, թե գնորդը որքան է պատրաստ վճարել AeroMobil 3.0-ի համար, ընկերությունը չի ընդունի պատվերներ՝ մինչև վստահ չլինի, որ կարող է սկսել սերիական արտադրություն: