Friday, 26 04 2024
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում

Ռուբիկ Հակոբյանը չի բացառում բանակցություններն իշխանության հետ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը:

– Պարոն Հակոբյան, ե՞րբ է լինելու Եռյակի հաջորդ հանրահավաքը կամ նիստը:

– Դեռ չենք քննարկել, կքննարկենք առաջիկայում: Մի քանի օր հանգստանանք, կքննարկենք:

 – Նախատեսո՞ւմ եք անցկացնել նստացույցեր կամ շուրջօրյա հանրահավաքներ:

– Կարող է՝ ցանկացողներ կամ առաջարկներ կան, բայց Եռյակի ձևաչափով նստացույցի, գործադուլի հարց չի քննարկվել: Պարզապես առաջարկներ են, որոնք միշտ կարող են լինել:

– Եռյակը ինչի՞ համար է ստեղծում միասնական շտաբները: Օրինակ՝ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասում է, թե հաջորդ ընտրություններին երեք-չորս տարի ժամանակ կա, Եռյակն ինչո՞ւ է միասնական շտաբներ ձևավորում:

– Շատ հստակ ասվեց, որ, ի վերջո, այս իրավիճակն այսպես չի կարող շարունակվել: Եվ եթե իշխանությունը պետք է ուշադրություն չդարձնի, թե ինչ է կատարվում պետության ներսում, կամ դրան համարժեք քայլեր չձեռնարկի, բնականաբար, միասնական շտաբները պայմանավորված չեն լինի միայն ընտրություններով, ավելի ճիշտ՝ հերթական ընտրություններով: Զարգացումներ են, որոնց դեպքում հնարավոր է, որ եթե պետք է ուշադրություն չդարձվի խնդիրներին, ապա իշխանափոխությունն արտահերթ ընտրությունների միջոցով կփորձեն:

– Հոկտեմբերի 24-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ եթե իշխանությունները չկատարեն իրենց պահանջները, ապա կգնան արտահերթ ընտրությունների: Նա նշեց հարյուրտոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու պահանջը: Ուրիշ էլ ի՞նչ պահանջ է Եռյակը ներկայացնում իշխանություններին:

– Հարյուրտոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու պահանջը առանձնացվեց այն առումով, որ արտահերթ ընտրություններից առաջ անպայման պետք է փոփոխություններ կատարվեն Ընտրական օրենսգրքում: Բայց միայն այդ պահանջը չէ, և դա գլխավոր պահանջը չէ: Պետության մեջ այսօր կատարվում են գործողություններ, որոնց հետևանքով ժողովուրդը հեռանում է Հայաստանից, որովհետև թե՛ սոցիալական, թե՛ քաղաքական և թե՛ բարոյահոգեբանական առումով, իսկապես, մթնոլորտը ճնշող է: Եվ դրա դեմը պետք է առնել: Սահմանադրական բարեփոխումներն են, որ շատ արհեստական հարցեր են, կոռուպցիան, որը բարձրագույն իշխանական երևույթ է և ամբողջությամբ մտել է պետական կառավարման համակարգ: Մենաշնորհը՝ որոշակի խավի, այդ թվում՝ նաև իշխանության՝ ընդհանրապես օրենքից դուրս գործելը: Սրանք հարցեր են, որոնք պետք է լուծումներ ունենան:

Այսօր, իսկապես, ամբողջ համակարգը գործում է կոռուպցիոն դաշտում և վստահություն չի վայելում: Եվ ամենակարևորը, ժողովուրդը գիտի, որ օրենքը ոչ բոլորի համար է, և նրանք, ովքեր իշխանական համակարգում են, օրենքից դուրս են գործում և պատասխանատվություն չեն կրում օրենքի առջև: Այդ համակարգն այսօր խոչընդոտում է պետության զարգացմանը, և այդ համակարգն իր ամբողջ ոլորտային կառուցվածքով պետք է փոխվի:

– Իշխանությունների ներկայացուցիչները հայտարարում են, որ եթե ոչ իշխանական ուժերը խնդիրներ են տեսնում, թող գան՝ քննարկենք, առաջարկներ ներկայացնեն: Նման քննարկումներ կա՞ն ձեր մոտ:

– Չի բացառվում: Բանակցային մշակույթը նրա համար է, որ կարելի է զրուցել միմյանց հետ, թե ինչպես կարելի է դուրս գալ այս վիճակից: Պարզապես բանակցությունը պետք է որոշակի մթնոլորտ ապահովի, իր հետ որոշակի ճնշում պետք է բերի, որովհետև մի բան է, երբ գնում ես բանակցությունների՝ թիկունքում չունենալով ժողովրդի աջակցությունը, այլ բան է, որ գնաս բանակցելու, և կողմերը զգան, որ բանակցությունների թիկունքում ժողովուրդն է կանգնած…

Եթե բանակցության խնդիրն ինչ-որ իմիտացիոն պրոցեսներ ապահովելն է, բնականաբար պետք չէ հարյուրհազարավոր ժողովուրդ հավաքել ու գնալ իմիտացիա անել կամ անձնական ինչ-որ շահեր բավարարել: Եվ եթե իշխանությունը չգնահատի իրավիճակը, արդեն պետք է առանց իշխանության անել այն, ինչի մասին խոսվում է: Բայց իրավիճակն այնպիսին է, որ իշխանությանը պետք է իմաստնությունը բավարարի, և պետք է հասկանան, որ հարկավոր է համարժեք քայլեր ձեռնարկել:

 

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում