Անգլիայի պատմության մեջ առաջին անգամ կինը կարող է արդեն 2015 թվականին ձեռնադրվել եպիսկոպոս: BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է բարձրաստիճան հոգևոր ներկայացուցիչը:
Սինոդի գլխավոր քարտուղար Ուիլյամ Ֆիթալը հայտնել է, որ բարձր աստիճանի թեկնածուներն արդեն ընտրված են և պատրաստ են անցնել ձեռնադրման ծեսը:
Նա նշել է, որ եթե եպիսկոպոսի տեղին հավակնեն հավասար արժանիքներով թեկնածուներ, կարող է ուժի մեջ մտնել «դրական խտրականության» սկզբունքը՝ հօգուտ կնոջ: