ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում գրել է
«Սիրելի ուսանողներ,
Հասկանում եմ ձեր վրդովմունքը այսօրվա հանրահավաքին ձեզ հասցեագրված վիրավորանքի առիթով : Իրականում, մեղմ ասած ոչ ադեկվատ ու հիվանդագին սանձարձակություն դրսևորող միհոգավորը հերթական անգամ անցել է բոլոր սահմանները :
Միաժամանակ խնդրում եմ ուսանողներին արձագանքի մեջ լինել հնարավորինս պարկեշտ:
Հիշեք, որ ձեր գրառումները կարդում են նաև այլ մարդիկ»:
Նշենք, որ այսօր Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը իր ելույթում նշեց, որ մշակույթը ռաբիսացված է, գիտությունը՝ մեռած, ուսանողությունը՝ ամորձատված: