Ստամբուլում Կանադայի, Բելգիայի և Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունները տարհանվել են այն բանից հետո, երբ դեղին փոշիով փաթեթներ են ստացել: Այս մասին գրում է թուրքական Sabah-ը:
Անհայտ նյութով փաթեթները գլխավոր հյուպատոսությունները ստացել են անհայտ հասցեատիրոջից: Դրանից հետո հայտարարվել է շտապ տարհանում: Թուրքիայի արտակարգ ծառայությունների բաժնի մասնագետները փոշուց նմուշ են վերցրել՝ լաբորատոր հետազոտության համար: