Saturday, 27 04 2024
Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը. «Ժողովուրդ»
Ռուս գեներալի ամոթալի խոստովանությունը Աղդամում, կամ՝ однажды русский генерал…
Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի. «Հրապարակ»
Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ»
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը

«Անկեղծ ասած՝ չեմ հավատում, որ այս մարդիկ կհեռանան»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Լոռու նախկին մարզպետ Վիգեն Խաչատրյանը:

Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ ոչ իշխանական ուժերի հանրահավաքը: Կարծես բոլորըսպասում էին որոշիչ խոսքի ԲՀԿ-ի  կողմից, բայց այդպես էլ չհնչեց: Ի՞նչ կարող ենք ակնկալել հոկտեմբերի 24-ի հանրահավաքից: Անձամբ Ձեզ որևէ վստահություն այդ ուժերը ներշնչո՞ւմ են, թե՞ ոչ:

Բոլորը գիտեն, որ ամսի 10-ին Ծառուկյանը թռուցիկ ասաց, որ հաջորդ հանրահավաքին ինքը կասի այն, ինչին մարդիկ սպասում էին: Հիմա կասի՝ կտեսնենք սպասածն է ասում, թե ուրիշ բան է ասում: Ես կարծում եմ, որ մարդիկ սպասում են, որ այս շարժումը, որ այդպես են իրենք անվանում, կհասնի ամբողջական իշխանափոխության Հայաստանում: Եթե հետևենք կողմերին, այստեղ մի կողմ է, որովհետև իշխանությունը կարծես թե իր կարծիքը չի էլ ներկայացնում: Բայց եթե մենք տեսնենք, թե ինչ են ասում ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, «Ժառանգության» ներկայացուցիչները, ապա նրանք պնդում են, որ կհասնեն ամբողջական իշխանափոխության: Ինչ վերաբերում է՝ հավատում եմ, թե ոչ՝ ես դա չեմ կարող ասել, շատ վստահ չեմ, բայց կուզեի, որ հասնեին ամբողջական իշխանափոխության: Իհարկե, այն իշխանությունը, որ այսօր ասպարեզում կա, ժամանակն է, որ հեռանա, թե փոխարենը ինչ կգա, ոնց կգա, ժամանակի խնդիրներ են, ես չեմ կարող ասել, թե ինչ կլինի:

Հայտնի է, որ հենց ԲՀԿ-ն ֆինանսական մեծ ռեսուրսներ ունի և ոչ իշխանական կուսակցությունների առաջնորդողն էլ հենց այդ կուսակցությունն է, հասարակության մոտ հենց այդպիսի տպավորություն է: Հանրահավաքին չէին մասնակցում օրինակ՝ ԲՀԿ-ի    օլիգարխները: Արդյո՞ք կուսակցությունը կգնա հարստությունկորցնելու ճանապարհով:  Հայտնի է, որ ԲՀԿ-ի պատգամավորական ֆրակցիայի երևի թե 50%-ը օլիգարխներ են, ըստ Ձեզ, կուսակցությունը կգնա՞ այդ ռիսկին:

Այս իշխանությունները օր առաջ պետք է ասպարեզից հեռանան, որոհետև դա դժբախտություն է պետության և ժողովրդի համար: Եթե մենք ենթադրում ենք, որ այս իշխանության բոլոր ձգտողները պետք է հետապնդվեն, ընչազուրկ դառնան, դրանից լավ ապացույց չկա, որ սրանք իշխանություն չեն: Սա ուղղակի թայֆա է: Այսինքն՝ նորմալ իշխանությունը, եթե դա լիներ օրինական իշխանություն, երբեք իրեն թույլ չէր տա հետապնդել նրան, ով դուրս է գալիս իր դեմ: Ամեն ինչ պետք է արվի, որ այս իշխանությունները ասպարեզից հեռացվեն: Հիմա, թե ինչու չեն գալիս, քանիսն են գալիս՝ ես ճիշտն ասած չեմ հաշվել, բայց եթե մենք ուշադիր հետևում ենք հռետորաբանությանը, ապա այս նոր շարժումը, ինչպես իրենք են անվանում, որովհետև ես ենթադրում եմ, որ դա դեռ նոր շարժում պետք է դառնա, ընդգծում են, որ, ի տարբերություն մյուս իրավիճակների, այժմ նաև գործարար աշխարհի մի ստվար զանգված հոգնել է այս իշխանություններից և ուզում է, որ հեռանան: Դա առանձնահատկություն է, որ կարող է վճռորոշ դեր կատարել: Կարող է կատարել, բայց չգիտեմ՝ կկատարի, թե ոչ:

Ժառանգություն»-ից Զարուհի Փոստանջյանը, ճիշտ է, չմասնակցեց հանրահավաքին, բայց առաջարկներ է ներկայացրել, որի համաձայն՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» պետք է հռչակեն Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին հանցագործ, պետք է բոլոր այն օլիգարխները, ովքեր պետության հաշվից փողեր են կուտակել, վերադարձնեն հանրությանը և այլն: Ըստ Ձեզ՝ այս ուժերի համար այդ առաջարկները որքանո՞վ ընդունելի կլինեն և կհասնենք նրան, որ  նույն ԲՀԿ-ն  Ռոբերտ Քոչարյանին հանցագործ հռչակի:

Ցանկացած օրինախախտում հանցագործություն է: Եվ իհարկե, ես կարող եմ հանրահայտ ճշմարտություն ասել՝ ով է հանցագործ, ով հանցագործ չի, որոշում է  դատարանը, բայց իհարկե, ոչ այսօրվա դատարանը, որովհետև այսօրվա դատարանին հանձնարարում են, թե ում հանցագործ ճանաչի, ում ոչ: Մենք դա տեսնում ենք, օրինակներ կան: Նույն Սյունիքի մարզպետի, Շանթի, Շանթի անչափահաս որդու օրինակները: Այսինքն՝ դատարանները կատարում են  հանձնարարություն, այլ ոչ թե արդարադատություն են իրականացնում: Իհարկե, ես վստահ եմ, որ մենք պետք է հասնենք այնպիսի մի իրավիճակի, երբ արդարադատության մարմինները որոշեն հանցագործության աստիճանը: Դուք օգտագործեցիք այսպիսի մի դարձվածք՝ պետության հաշվին հարստացածներ: Դրամական միջոցներ կուտակած երկու տարբերակ կարող ենք վերցնել՝ ձեռներց մարդը, որին միջավայրը այսօր ստիպում է օրինախախտ լինել և կան հարուստ մարդիկ, ովքեր պաշտոնյա են եղել, բայց ձեռներց չեն: Ես կարծում եմ, որ իշխանափոխության դեպքում այս երկրորդները պատասխան կտան և պիտի տան, իսկ ինչ վերաբերում է ձեռներեցներին, ովքեր օրենք են խախտել, հարկ քիչ են վճարել, ապա նրանց կարելի է հնարավորություն տալ ստիպողական գործողությունների վնասը փոխհատուցել, բայց ոչ քրեական կարգով, որովհետև միջավայրը թելադրում է մարդուն օրենք խախտել: Այստեղ պետք է պատժվի պարտադրողը, այլ ոչ թե պարտադրվածը: Իհարկե, ես չեմ արդարացնում, բայց մենք պետք է օբյեկտիվորեն նայենք: Այդ առումով Զարուհին, ես իրեն հասկանում եմ և դեռ ավելին, համոզված եմ, եթե արդարադատություն հաստատվի Հայաստանում, ապա նրա ցանկությունը իրականություն կդառնա և դա անխուսափելի է:

Մշտապես հանրահավաքներին, բողոքի ակցիաներին իշխանությունը դիմում է բիրտ միջոցների, ճանապարհներ փակում, վախեցնում մարդկանց: Այս հանրահավաքին կարծես այդպիսի բան չնկատվեց, համենայն դեպս, մի քանի ահազանգ եղավ, բայց մասսայական բնույթ չէր կրում: Այնպես չէ, որ իշխանությունները մեկ օրում ժողովրդավար դարձան: Ի՞նչ եք կարծում, ի՞նչն է պատճառը իշխանության հանգստության համար:

Ձեր հարցի մեջ, որը տարածված է, ակնհայտ է, որ ուղղված է այս ուժերի վարկաբեկմանը:  Նման փորձեր շատ են արվում:Բայց պետք է օբյեկտիվ խոսել, իսկ օբյեկտիվությունը հետևյալում է՝ իշխանությունները սպառվել են, պետք է ասպարեզը թողնեն: Այդ առումով նրանք այլևս որևէ լավ բան ի զորու չեն անելու, առանձնապես չեն էլ արել: Թե հիմա որ ուժերը նրանց կփոխարինեն, որքանով են նրանք վստահելի, սա ածանցյալ խնդիր է: Գլխավոր խնդիրը՝ նրանք պետք է հեռացվեն: Հեռացման դեպքում, եթե հեռացնողը պարտական է հասարակությանը, նա կամա, թե ակամա գնում է բարելավման: Կարող  է ամբողջությամբ բարեփոխումը չստացվի, բայց այս այլանդակությունը կվերանա ակնհայտ ձևով: Հիմա իշխանությունը միանձնյա է, և Սերժ Սարգսյանն է ղեկավարում իշխանությունը և ինքն իր դիրքով պարտական է մի խումբ մարդկանց, ոչ թե հասարակությանը: Նա չի էլ կարող չսպասարկել այդ մարդկանց: Այդ մի խումբ մարդկանց զգալի մասը հանցավոր կեցվածք ունի կամ վարք ունի, կամ հանցագործությունների հեղինակ է: Մենք բռնազավթած իշխանություն ունենք, պետությունն է բռնազավթված:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ մեր տեսանյութում։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում