Վերջին ամսում Սիրիայում ԴԱԻՇ-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն») գրոհայինների դիրքերի ուղղությամբ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի և կոալիցիայի ուժերի օդային հարվածների զոհ է դարձել 553 մարդ, նրանցից 32-ը՝ քաղաքացիական անձինք: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղոմ անելով Մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի սիրիական կենտրոնին:
Նշվում է նաև, որ զոհերի թվում կա 6 երեխա և 5 կին: Օդային հարվածներն իրականացվել են հիմնականում Հալեպ, Ռաքքա, Իդլիբ, Դեյր էզ-Զոր և Ալ-Հասաքա նահանգների երկնքում: