Friday, 26 04 2024
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը

Ոչկոռեկտության փոխադարձ ակնարկները

Նախօրեին խորհրդարանում պատասխանելով պատգամավորների հարցերին՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով նախագահ լինելու պատրաստակամության մասին Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, ասել էր, որ քանի դեռ նախագահական ընտրությունները հեռու են, և կա գործող նախագահը, կոռեկտ չէ խոսել նախագահական հավակնությունների մասին:

Սա մի հայտարարություն է, որը շատ սիմպտոմատիկ է Հայաստանի ներիշխանական, ներկլանային, ներհամակարգային հարաբերությունների տեսանկյունից: Ի՞նչ է նշանակում՝ քանի դեռ կա գործող նախագահ, կոռեկտ չէ խոսել նախագահական հավակնությունների մասին: Ինչպե՞ս կարող է նման մշակույթը առնչություն ունենալ քաղաքականություն եզրույթի, երևույթի հետ:

Հիմա իսկապես հասկանում ենք, թե որքան անկեղծ էր Հովիկ Աբրահամյանը քաղաքականության մեջ խելքի բացակայության մասին խոսելիս: Մյուս կողմից, նա իհարկե ակնարկում էր Ծառուկյանի, իր և Սերժ Սարգսյանի միջև ինչ-ինչ պայմանավորվածությունների մասին, ըստ որի՝ Ծառուկյանը պետք է որ կասկածի տակ չդներ Սերժ Սարգսյանի նախագահությունը: Եվ եթե նա խոսում է նախագահական թեկնածու լինելու մասին կամ նման պատրաստակամության մասին, ապա Հովիկ Աբրահամյանը դա ընկալում է որպես պայմանավորվածությունների խախտում: Միայն այդ դեպքում է տրամաբանական դառնում ոչկոռեկտության մասին խոսքը, այսինքն՝ եթե Ծառուկյանը ինչ-որ պայմանավորվածություն է խախտել:

Սակայն սրան զուգահեռ, Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը, նաև ներհամակարգային, ներիշխանական սիմպտոմատիկությամբ հանդերձ, ուներ նաև բավականին հետաքրքրական անձնական շերտեր, որը երևի քչերն են նկատել, քանի որ Հայաստանում քչերն էին ուշադրություն դարձրել դրանից առաջ պատգամավոր Մուրադ Գուլոյանի՝ լրագրողներին ասած խոսքերին: Երբ Գուլոյանին հարցրել էին, թե մասնակցե՞լ է արդյոք հոկտեմբերի 10-ի հանրահավաքին և մասնակցելո՞ւ է արդյոք հոկտեմբերի 24-ին, գործարար պատգամավորը պատասխանել էր, թե մի՞թե դա հարց է: Խնդիրն այն է, որ Գուլոյանը Գագիկ Ծառուկյանի խնամին է, ինչպես Հովիկ Աբրահամյանը: Այսինքն՝ Գուլոյանը բարձրաձայնում է, թե մի՞թե հարց է խնամու հանրահավաքին մասնակցելն ու նրա կողքին լինելը: Եվ շատ հավանական է, որ Հովիկ Աբրահամյանը Գուլոյանի այս խոսքերում նկատում է որոշակի ակնարկ իր հասցեին, որովհետև ինքն էլ լինելով խնամի՝ ըստ էության ստացվում է Գագիկ Ծառուկյանի ճամբարի հակառակորդ, համենայն դեպս՝ նրա կողքին չկանգնող, գոնե այն նշաններից դատելով, որոնք առկա են վերջին շրջանում: Եվ Հովիկ Աբրահամյանը, ըստ ամենայնի, Գուլոյանի այս հայտարարության մեջ տեսնում է գուցե թե Գագիկ Ծառուկյանի «մատը», որը մի խնամու խոսքերով, ըստ էության, հոգեբանական ճնշում է բանեցնում մյուսի վրա՝ հիշեցնելով, որ իսկական խնամին կկանգնի իր կողքին: Երևի թե հենց այս պատճառով էլ Հովիկ Աբրահամյանը Գագիկ Ծառուկյանին ակնարկում է ոչկոռեկտության հարցում՝ համարելով, որ կոռեկտ չէ շահարկել խնամիական կապի հանգամանքները:

Պատահական չէ, որ Հովիկ Աբրահամյանը, լրագրողների հարցերին պատասխանելով, նաև հայտարարել էր, թե ի՞նչ գործ ունեն իրենց խնամիության հետ: Սա էլ երևի թե Աբրահամյանի ակնարկն էր Ծառուկյանին, որ պետք չէ խնամիությունը հոգեբանական գործողությունների միջոց դարձնել, կոռեկտ չէ: Սակայն, մյուս կողմից, գուցե Գագիկ Ծառուկյանը Հովիկ Աբրահամյանի դեմ հանում է այն զենքը, որն Աբրահամյանը օգտագործում է իր համար և, օգտվելով անձնական հանգամանքներից, փորձում ազդել Ծառուկյանի քաղաքական գործունեության և գործողությունների վրա՝ Սերժ Սարգսյանի մոտ դա ներկայացնելով որպես իր անձնական դերակատարման վաստակ:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում