Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը Նիդերլանդների կառավարությանը մեղադրում է միջազգային իրավունքի խախտման մեջ: Ըստ այդմ՝ երկիրը սոմալեցի փախստականներին բռնությամբ վերադարձնում է այն տարածքներ, որոնք վերահսկվում են «Աշ-Շաբաբի» իսլամիստների կողմից: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինչպես պնդում են իրավապաշտպանները, հայրենադարձված սոմալեցիներին հայրենիքում կարող է մահապատիժ սպառնալ:
Ուստի կազմակերպությունը Ամստերդամին կոչ է անում փոխել իր քաղաքականությունը փախստականների նկատմամբ:
Թագավորության միգրացիոն ծառայությունը հայտնել է, որ յուրաքանչյուր ներգաղթյալի դիմումը քննվում է առանձին, այնուամենայնիվ՝ որոշ փախստականներ նախընտրում են ինքնակամ վերադառնալ հայրենիք: