Google ընկերությունն ինտեգրվել է «Google Play երաժշտություն» երաժշտական ծառայությունում` Songza սթարթափի մի քանի առաջատար գործառույթներում: Առաջատար տեխնոլոգիաները հայտնվել են ինչպես առցանց ռադիոյի վեբ տարբերակում, այնպես էլ Android և iOS հավելվածներում, գրում է Hitech.vesti.ru-ն:
Թարմացումը «Play երաժշտության» մեջ հավելում է Listen Now նոր կետը, որի պարունակությունը կախված է նրանից, թե ինչով է տվյալ պահին պատրաստվում զբաղվել օգտատերը: Songza-ն հաշվի է առնում նաև ժամը, եղանակային պայմանները, շաբաթվա օրը և այլն:
Նշելով գործունեության տեսակը` պետք է ընտրել «ռադիոկայաններից» մեկը, որը հսկվում է Google-ի փորձագետների կողմից: