Օրերս Սելենա Գոմեսի և Օռլանդո Բլումին միասին նկատել են Լոս Անջելեսի LAX միջազգային օդանավակայանում: Ջասթին Բիբերի նախկին ընկերուհին և Միրանդա Քերի նախկին ամուսինը նույն չվերթով Վանկուվեր են մեկնել: 22-ամյա երգչուհու և 37-ամյա դերասանի սիրավեպի մասին լուրերը հայտնվել են այս տարվա գարնանը, գրում է Spletnik.r-ն:
Նշենք, որ Սելենան օդանավակայանում հայտնվել է Բիբերի լավագույն ընկերոջ՝ Ալֆրեդո Ֆլորենսի հետ, իսկ Բլումը նրանցից քիչ հեռու է եղել:
Ականատեսը պատմել է, որ նրանք միասին նստել են լաունջ գոտում, այնուհետև միասին ինքնաթիռ են բարձրացել: Սակայն, լուսանկարիչներին տեսնելով, միանգամից առանձնացել են:
Արևմտյան ԶԼՄ-ների տվյալներով՝ Գոմեսն ու Բլումը Կանադա են մեկնել We Day բարեգործական համաժողովին մասնակցելու համար, որին արդեն մասնակցել էին մարտ ամսին: Աստղերը, որոնք աշխատում են միևնույն գործակալի հետ, արարողությանը ելույթով հանդես կգան: We Day-ի կազմակերպիչների նպատակը երիտասարդների մեջ ինքնավստահություն արթնացնելն է և ակտիվ գործողությունների ոգեշնչելը: