Իտալացի միանձնուհի՝ Սիցիլիայից 25-ամյա Քույր Քրիստինան (Քրիստինա Սկուցցա), ով ամռանը հաղթել էր Իտալիայի The Voice երգի մրցույթում, թողարկել է իր դեբյուտային սինգլը և տեսահոլովակը:
Նա ներկայանում է Մադոննայի Like a Virgin երգի վերարտադրությամբ:
Երկու օրում տեսահոլովակը դիտվել է ավելի քան 750 հազար անգամ: