Վերջին տարվա ընթացքում Չինաստանում երկու հազար չորս հարյուր մարդու են մահապատժի ենթարկել: Այս մասին հաղորդում է ABC News-ը:
Ըստ «Դույ Հուա» իրավապաշտպան հիմնադրամի հրապարակած տեղեկատվության` Չինաստանում վերջին երկու տարվա ընթացքում մահապատիժների քանակը նվազել է 20 տոկոսով: Չնայած դրան,Չինաստանը մահապատիժների քանակով դեռևս առաջատարն է աշխարհում:
Հիմնադրամի ներկայացուցիչը մահապատիժների քանակի նավզումը կապել է Սինցզյան-Ույղուրյան տարածաշրջանի լարվածության հետ:
Ըստ իրավապաշտպանների` մեղադրական դատավճիռներն ի կատար են ածվում 100 տոկոսով: