Monday, 20 07 2026
Նոր Հայաստանին` նոր մշակույթ. մեզ պետք է նոր մշակութային քաղաքականություն և նախարարություն
ՀՀ-ՌԴ տնտեսական կապերը վերանայվում են. քննարկվում է նաև ամերիկյան շուկան
Իրանի հոգևոր առաջնորդը Մոսկվայո՞ւմ է
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով

Եթե Ծառուկյան Գագիկը համարձակվի ինձ վախեցնել, արյան բաղանիք կսարքեմ իր համար. գնդապետ

«Այս ամենը խոսում է Գագիկ Ծառուկյանի քաղաքական տհասության և անպատժելիությունից ու փողի շատությունից առաջացած ցինիզմի մասին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանը՝ գնահատելով Գագիկ Ծառուկյանի դիմակավորված անձանց կողմից իր հանդեպ հնչեցված սպառնալիքները:

Հիշեցնենք, որ ամեն ինչ սկսվել էր այն բանից հետո, երբ գնդապետ Հովհաննիսյանը արձագանքել էր Սերժ Սարգսյանին և Սուրիկ Խաչատրյանին (Լիսկա) ծաղրող Zham.am կայքի «Քաղաքական տիկնիկներ» ՝նյութին իր հերթին, իր հոդվածում որոշ մանրամասներ վերհիշելով Գագիկ Ծառուկյանի անցյալից:

Չհանդուրժելով այդ քննադատությունը՝ մի քանի դիմակավորված անձինք նստել էին Հովհաննիսյանի մեքենան և, առանց անունենր նշելու, հորդորել այլևս այդպիսի հոդվածներ չգրել, հակառակ դեպքում, եթե իրենց հրամայեն, ապա իրենք ամեն ինչի ընդունակ են:

«Չի կարելի քննադատությունն ընդունել այդքան թշնամաբար և փորձել պատժել մարդկանց, ովքեր հարյուրապատիկ, հազարապատիկ ավելին են արել այս երկրի համար, քան ինքը: Նա իրեն շրջապատել է իրեն թագավոր անվանող սինլքորներով և սողուններով, որոնք այնքան են կեղծ գովեստներ շռայլել Ծառուկյանին, որ վերջինս արդեն ընդունում է, հավատացել է, որ իրականում ինքն այդպիսին է: Նա, կարող է, որպես հայր, ամուսին՝ լավ մարդ է, բայց որպես քաղաքական գործիչ՝ նա չկա: Ես այդ մարդկանց ասացի, որ եթե հանկարծ Ծառուկյան Գագիկը համարձակվի մտածել, որ կարող է Արցախյան ազատամարտով անցած գնդապետին վախեցնել, ապա ես արյան բաղանիք կսարքեմ իր համար: Ես այդպես եմ պատասխանել նրանց»,- նկատեց Հովհաննիսյանը:

Նշենք, որ այն կայքյերը, որոնք հրապարակել էին Վոլոդյա Հովհաննիսյանի հոդվածը, ենթարկվել էին հաքերային հարձակման, իսկ որոշներն էլ, տեսնելով կատարվածը, իրենք էին ինքնակամ հեռացրել նյութը:

Հովհաննիսյանի բնորոշմամբ՝ լրատվական կայքերի նկատմամբ իրականացված այդ հարձակումը, ասել է թե՝ խոսքի ազատության դեմ ոտնձգությունը, ավելի նողկալի երևույթ է, քան, իր բնորոշմամբ, գնդապետին սպառնալը: «Այսքանից հետո Ծառուկյանը չի կարող ընդդիմադիր դաշտում խաղալու փորձեր անգամ անել: Մարդը, որը պատրաստ չէ քննադատություն հանդուրժել, քաղաքական վիճաբանության մեջ մտնել մարդկանց հետ, ովքեր տարբեր տեսակետներ ունեն, ինչպե՞ս կարող է ընդդիմադիր կեցվածք ընդունել, առավել ևս՝ հանդես գալ երկիրը ղեկավարելու, նախագահ դառնալու ապագայի նկրտումներով: Նա իր պահվածքով, իր պետրոսներով իրեն արդեն խայտառակել է: Ինչպե՞ս կարող է մարդկային արժանապատվությունը, անձի ազատությունները ոտնահարող մարդը դառնալ այս երկրի Սահմանադրության երաշխավորը:

Նա ձգտում է մի բանի, որն իր համար դեռևս անհասանելի է և իր մակարդակի համար չէ: Եվ դա ծիծաղելի է»,- ասաց Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը նշեց, որ ինքը ոչ մի տեղ բողոք չի ներկայացրել և ոչ էլ պաշտպանության կարիք ունի: «Եթե, Աստված ոչ արած, իմ դեմ բռնարարքներ լինեն, ապա ես կկարողանամ արժանի հակահարված տալ: Եվ հետո՝ եթե մի մարդու կողքին Ծաղիկ Ռուբոյի նման ոչնչություններն են, ապա նա ոչ ոքի չի կարող սպառնալ»,- եզրափակեց գնդապետ Հովհաննիսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում