Friday, 24 07 2026
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ

Արդեն խոսում են Գագիկ Ծառուկյանի տիկնիկները. էլ ոչ ոք չի մնացել. Վոլոդյա Հովհաննիսյան

Գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Սուրիկ Խաչատրյանի ՀՀ Սյունիքի մարզպետ նշանակելուց հետո «Բարգավաճ Հայաստան կուսակցության» գրասենյակը և Ծառուկյան Գագոյի ֆինանսավորմամբ գործող հեռուստատեսությունն ամբողջովին հակախաչատրյանական քարոզչությամբ է զբաղված: Ստահոդ ու շինծու, անհիմն ու անբարո հայտարարություններով փորձ է արվում բացասական երանգներով ներկայացնել մի մարդու, որի ծառայություններն այս երկրին հարյուրապատիկ ավելին են, քան իրենց «թագավորինը»՝ Ծառուկյան Գագիկինը:

«Բարգավաճ Հայաստան կուսակցության» քարտուղար Կարինե Վարդանյանի «տիկնիկային թատրոնը» դիտելուց հետո մեզ համար հասկանալի դարձավ օբյեկտիվ աշխարհի Ձեր ըմբռնման աստիճանը, որը գերազանցում է մարդկային ցինիզմի ողջ զինանոցը: Ակնհայտ երևում է, որ սպասարկվում է մի կուսակցության շահեր, որը կերտվել է, որպեսզի ծառայի այնժամ գործող իշխանությանը: Սակայն դավաճան զավակը դարձավ վախվորած այլընտրանք, որպեսզի մի օր էլ պայքարի քաղաքական իշխանության համար: Հանրությունը նորաթուխ այդ կուսակցության լիդերին ճանաչում է որպես Ծառուկյան Գագիկ: Ձեր կուսակցության անդամները սեփական հեռուստաալիքով «տիկնիկային թատրոնի» ներկայացումների և որոշ ծախու գրչակների միջոցով Սյունիքի մարզպետին կոչում են մակդիրով, սակայն մենք չենք օգտվի Ձեր օրինակից և չենք հետևի բանավեճային Ձեր մեթոդներին ու Ձեր կուսակցության սեփականատիրոջը չենք անվանի համայն հայությանը հայտնի ու իրեն այդքան սազացող անունով:

Ձեր փոքրությունը և ողբերգությունն այն է, որ փորձում եք պիտակավորել և քննադատել ազգային արժեք ներկայացնող անհատների,որպեսզի Ձեզ շրջապատող և կուսակցությունը ներկայացնող նորաթուխ գործիչները հեռու մնան հանրության ուշադրությունից, որպեսզի չբացահայտվի նրանց դատարկ կենսագրությունները: Կարինե Վարդանյանը խոսում է բռնաբարությունների և սպանությունների մասին: Խորհուրդ եմ տալիս լավ ուսումնասիրել Ձեր կուսակցության լիդեր՝ Գագոյի ռուսաստանյան անցյալը, որտեղ Դուք կստանաք հանրությանը հայտնի փաստերի պատասխանը: Դուք փորձել եք ծաղրել և քննադատել նախ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, հետո՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին՝ մոռանալով Ձեր «թագավորիկ» Ծառուկյանի և Ձեր կուսակցության ոչ վաղ անցյալը:

Երբ Սերժ Սարգսյանը կյանքի ու մահվան գուպարի մեջ կազմակերպում և ղեկավարում էր արցախահայության և համայն հայության գոյապայքարը, Գագիկ Ծառուկյանը վախկոտ ազգադավի նման գնացել էր Ռուսաստան փող աշխատելու՝ մոռանալով, որ հայ է ծնվել և ունի պարտականություններ սեփական ժողովրդի և հայրենիքի առաջ: Երբ Սուրիկ Խաչատրյանը 1992թվականին արցախյան պատերազմի ամենավճռական պահին ստեղծեց 500 քաջերից կազմված Գորիսի փառապանծ երկրապահ գումարտակը և անառիկ պահեց Սյունիքի սահմանները, Գագիկ Ծառուկյանը թաքնվել էր անհայտության մեջ: Լինենք արդարացի պատմության առաջ և փաստենք, որ այնուամենայնիվ Գագիկ Ծառուկյանը զինվորական համազգեստ կրել է, սակայն, ոչ թե հայրենիքի սահմանների կամ օրնականության պաշտպանության համար, այլ՝ անարգել բալոններով գազ վաճառելու համար:ՀՀ ԶՈՒ ներքին զորքերի ենթասպան իր անձնական շահերի համար պղծել է անգամ համազգեստը: Եվ այդ քաղաքական պատահականության կուսակիցները, որոնք գոյատևում են ոչ թե հանուն վեհ գաղափարների ու ազգային շահերի, այլ իրենց ղեկավարի ցուցումով ու թողտվությամբ, փորձում են քննադատել հայոց բանակի, ազգային անվտանգության և ոստիկանության կայացման գործում հիմնաքարային ներդրում ունեցած Սերժ Սարգսյանին: Ազգային հիշողություն չունեցող պատահականությունները չեն խորշում անհիմն մեղադրանքներ հասցեագրել երկրի ու պետականության կայացման խոշոր գործիչ Սերժ Սարգսյանի և արցախյան պատերազմի հրամանատարներից մեկի՝ Սուրիկ Խաչատրյանի հասցեին:

Իհարկե հասկանում ենք, որ Կարինե Վարդանյանը և հաղորդավար Պետրոսը կուսակցական գործիչներ են, սակայն հեռուն նայելուց, ինչպես նաև այս կամ այն թեմային անդրադառնալուց առաջ, անհրաժեշտ է քննարկման նյութ դարձնել Գագիկ Ծառուկյանի անփառունակ գործունեության և ազգային արժեք ներկայացնող տնտեսական միավորների յուրացման տասնյակ օրինակները, որոնցից մի քանիսը հարկ ենք համարոմ ներկայացնել:

Հայ հասարակական ու տնտեսական մտքին անհայտ ու անհասկանալի են, թե ինչպես Երևան-Սևան մայրուղու վրա գազ վաճառող ենթասպան դիմացի բլուրների վրա կառուցեց երկու դղյակատիպ հսկաներ, որոնք ուժգին ապտակներ էին ծանր տնտեսական վիճակում գտնվող հայ հասարակությանը: Անբարոյականության ամենաստոր դրսևորմամբ Արարատի ցեմենտի գործարանը սպարապետ Վազգեն Սարգսյանի ընտանիքից խլվեց և ինքնարժեքից մի քանի անգամ ցածր գնով տրվեց Գագիկ Ծառուկյանին ու ինչպես օրինաչափություն՝ ցեմենտի մեկ տոննայի արժեքը 22 հազար դրամից բարձրացավ մինչև 60 հազարի: Նույն եռապատիկ թանկացումները տեղի ունեցան կոնյակի, շինանյութի, գյուղմթերքների հետ: Նա կործանարար հարված հասցրեց նաև հայ գյուղացուն՝ կարտոֆիլի բանակային մթերումը կենտրոնացնելով իր ձեռքում, իսկ շուկայից զրկված գյուղացին հազարավոր տոննա կարտոֆիլը թափեց աղբանոց: Գիտակից ու մտածող յուրաքանչյուր հայի քաջ հայտնի է, որ եթե «Բարգավաճ Հայաստան կուսակցության» գրասենյակից և «Կենտրոն» հեռուստաընկերությունից առանձնացնենք Գագիկ Ծառուկյանի հովանավորությունը, կմնա միայն տհաս պոպուլիզմը, իսկ եթե Գագիկ Ծառուկյանի վրայից հեռացնենք Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ու տնտեսական թիկնոցը՝ տակը կմնա միայն հաստաբազուկ ու ժպտադեմ չկայացած քաղաքական գործիչը:

Դուք օգտագործում եք Ձեր դաստիարակությանն ու գործունեությանը հարիր բառապաշար, որն ավելի դիպուկ կերպարանավորում է հենց Ձեր առաջնորդին: Մենք պատրաստ ենք վիճաբանության ու կարծիքների բախման, հարցադրումների ու պատասխանների, սակայն վստահ չենք, որ առանց վերևի թույլտվության ու հրահանգի իրավունք և քաջություն կունենաք ճշմարտությանը նայելու անկախ ու անկողմնակալ՝ խախտելով զանգվածային լրատվության միջոցների մասին օրենքով սահմանված լրագրողի վարքականոնը, ինչպես նաև կուսակցական գործունեության ձևերն ու մեթոդները: Գագիկ Ծառուկյանը, իրեն սպասարկող լրատվամիջոցները և «Բարգավաճ Հայաստան կուսակցության» գրասենյակը չար նպատակայնությամբ ու թշնամական մոլեռանդությամբ գործում են ընդդեմ Սյունիքի:

Պատմաբան – հասարակագետ , արցախյան ազատամարտի մասնակից, գնդապետ, ՀՀ Սյունիքի մարզպետի խորհրդական

Վոլոդյա Հովհաննիսյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում