Friday, 26 04 2024
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում

ԲՀԿ-ն ո՛չ իշխանություն է, ո՛չ ընդդիմություն, կենտրոնամետ է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը
– ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն իր վերջին ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե ՀՀԿ-ն հակված չէ դաշինքով մասնակցել ընտրություններին, եւ անկախ նրանից` իրենք միայնա՞կ կգնան, թե՞ կոալիցիոն գործընկերների հետ, միեւնույն է, մեծամասնություն են կազմելու:
– Պարոն Սահակյանն այդ ասուլիսի ժամանակ նշել է, որ ե՛ւ ՀՀԿ-ն, ե՛ւ ԲՀԿ-ն այն քաղաքական ուժերն են, որոնք ի զորու են մեծամասնություն կազմել: Դրա համար էլ յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն հայտարարում է իր հավակնությունների մասին: Ես նորմալ եմ վերաբերվում այդ հայտարարություններին: Խորհրդարանական ընտրություններին կուսակցությունները կմասնակցեն առանձին-առանձին, իսկ ընտրություններից հետո նոր կորոշեն` արդյոք ձեւավորո՞ւմ են կոալիցիոն կառավարություն, թե՞ ոչ:
– Արդյո՞ք խոսելով իրենց նման հավակնությունների, միայնակ մեծամասնություն կազմելու ծրագրերի մասին` չեն նսեմացնում մյուս կուսակցությունների դերը:
– Հայաստանում ընդամենը երկու անգամ է կոալիցիա ձեւավորվել, մինչ այս` կոալիցիա չի եղել: Այնպես որ, եթե կուսակցությունը ընտրությունների արդյունքում բացարձակ մեծամասնություն լինի, ապա կարող է իրեն իրավունք վերապահել միայնակ ձեւավորելու կառավարություն:
– Իսկ որքանո՞վ եք հավանական համարում, որ ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն կազմի եւ միայնակ ձեւավորի կառավարություն:
– Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել` ժողովուրդը ինքը պետք է որոշի: Բայց ես հավանական եմ համարում մեր կողմից մեծամասնություն կազմելը: Մեր շանսերը բարձր եմ գնահատում:
– Փաստորեն, ստացվում է, որ Ձեր դեպքում հավանական եք համարում, իսկ ՀՀԿ-ի դեպքում` ո՞չ:
– Այդ ամենը ժողովուրդը կորոշի, բայց կարծում եմ` մեր մեծամասնություն կազմելու հավանականությունը բարձր է: ՀՀԿ-ն էլ ունի լուրջ քաղաքական ռեսուրսներ, որպեսզի գնա դրան: Մենք էլ ենք քաղաքական պայքարի մեջ մտնելու, որպեսզի մեծամասնություն կազմենք: Բայց ընտրական պայքարը կորոշի վերջնական արդյունքը:
– ԲՀԿ-ն իրեն պատկերացնո՞ւմ է կոալիցիայից դուրս, բայց իշխող կուսակցություն:
– Մենք այս պահին մեզ պատկերացնում ենք կոալիցիայի մեջ եւ շարունակում ենք մնալ կոալիցիայի կազմում: Իսկ ընտրություններից հետո, երբ ձեւավորվի նոր քաղաքական քարտեզը, այն ժամանակ էլ կարող ենք քննարկել` հնարավո՞ր է, արդյոք, կոալիցիայի ձեւավորումը, թե՞ յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքնուրույն է իր քաղաքական քայլերում: Մինչեւ ընտրությունների արդյունքները չլինեն, մենք որեւէ բանի մասին չենք կարող խոսել:
– Չեք խոսում ապագա ծրագրերի մասին, քանի որ ԲՀԿ-ն վստա՞հ է իր ուժերին, որ անպայման մեծամասնություն կկազմի, եւ դրանից հետո այլեւս որեւէ մեկի հետ խոսելու բան չեք ունենա, թե՞ կարծում եք, որ ՀՀԿ-ն կդիմի այնպիսի քայլերի, կեղծիքների, որ ԲՀԿ-ն կմղվի ընդդիմադիր դաշտ:
– ՀՀԿ-ն իր գործունեությամբ ցույց է տվել, որ բավականաչափ կարողանում է կոմպրոմիսների գնալ, մենք էլ ենք ընդունում կոմպրոմիսների լեզուն եւ բոլոր կարեւորագույն հարցերի շուրջ առաջնորդվել ենք այդ տրամաբանությամբ: Այնպես որ, չեմ բացառում, որ ապագա խորհրդարանական ընտրություններում նման քաղաքական կոմպրոմիսներ լինեն:
– Մամուլում այսօր դուք չեք բացառել, որ եթե ապագա խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ն մեծամասնություն կազմի, ապա նախագահի իր թեկնածուն լինելու է Գագիկ Ծառուկյանը: Այնինչ ՀՀԿ-ն էլ հայտարարել է, որ իր թեկնածուն Սերժ Սարգսյանն է:
– Մենք այդ խոսակցությունները վաղաժամ ենք համարում: Բայց իմ ասածը տեղավորվում է պարզ քաղաքական տրամաբանության մեջ. մեծամասնություն կազմած քաղաքական կուսակցությունը կարող է որոշել ապագա քաղաքական պրոցեսների գործընթացը, ինքն է որոշում` սեփակա՞ն թեկնածու առաջադրի, թե՞ աջակցի այլ թեկնածուի: Երբ մենք հավաքենք մեծամասնություն, մեր թեկնածուի մասին կհայտարարենք հրապարակավ: Մինչեւ չլինեն խորհրդարանական ընտրությունները, չարժի այդ ամենի մասին խոսել:
– Նախկինում կոալիցիոն կուսակցությունները մշտապես իրենց են վերագրել հաղթանակի դափնիները, իսկ բացթողումներն ու ձախողումները բարդել ՀՀԿ-ի վրա: Այդպես են վարվել ե՛ւ ՕԵԿ-ականները, ե՛ւ ՀՅԴ-ականները:
– Մենք երբեւէ պատասխանատվությունից չենք խուսափել եւ պատասխանատվություն կրում ենք մեր ստացած ձայների չափով:
– Իսկ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանն իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, թե առաջիկա ընտրություններում բոլորը լինելու են քննադատողի դերում, այդ թվում եւ ՀՀԿ-ն:
– Այդ հարցին կարող է պատասխանել պարոն Սաֆարյանը: Մենք երբեւիցե ինքնանպատակ չենք օգտագործել քննադատությունը եւ նախընտրական քարոզարշավների ժամանակ միշտ խուսափում ենք միակողմանի քննադատություններից, մենք միշտապես ներկայացրել ենք մեր առավելությունները, մեր անելիքները եւ այլն:
– Ի վերջո, ԲՀԿ-ն իրեն ավելի շատ տեսնում է ընդդիմադի՞ր, թե՞ իշխանական ճամբարում:
– Ավելի կենտրոնամետ դաշտում: Այսինքն` քաղաքական կայունության, եւ առանց ցնցումների, առանց արկածախնդրությունների, առանց պոպուլիզմի երկիրն առաջ տանելու եւ բարգավաճ երկիր կառուցելու կողմնակից ենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում