Իտալիայի իշխանությունները չորեքշաբթի օրն Էկվադորին են փոխանցել մաքսանենգներից առգրավված հնագիտական արժեքները՝ հայտնում է ITAR-TASS-ը: Էկվադորի դեսպանին փոխանցված բեռում ներառված են 10 տարբեր օբյեկտներ, նաև թրծակավե երաժշտական գործիք, որն օգտագործել են նախակոլումբոսյան դարաշրջանի հնդկացիները:
Այդ իրերն Ապենինյան թերակղզու իրավապահները հայտնաբերել են պատմական արժեքների և արվեստի նմուշների անօրինական փոխադրումը կանխելու գործողության արդյունքում: Իտալիայի կառավարությունը 2014թ. սկզբում Էկվադորին է վերադարձրել մի քանի հազար տարբեր հնագիտական օբյեկտներ՝ ստեղծված Ամերիկայի՝ իսպանական նվաճումից առաջ: Ներկայումս նախատեսվում է մոտ 4.000 օբյեկտ Ջենովայի նավահանգստից ուղարկել Էկվադորի Մշակութային ժառանգության ազգային ինստիտուտ: