Եգիպտոսում արգելված «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության տասնյակ ակտիվիստներ երկու զուգահեռ դատական գործընթացների ժամանակ դատապարտվել են երկարատև կալանաժամկետների անկարգությունների և սահմանադրության վերաբերյալ հանրաքվեն ընդհատելու փորձերի համար: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Այսպես, ըստ Կահիրեի քրեական դատարանի վճռի` 63 իսլամիստներ ճաղերի հետևում կհայտնվեն 15 տարով, ևս 5-ը` 10-ական տարով:
Նշենք, որ բոլոր մեղադրյալներն անցել են «եղբայրության» կողմից 1 տարի առաջ կազմակերպած անկարգությունների գործով: