BBC հեռուստաընկերությունը պաշտոնապես հերքել է Իրանի պետական Press TV հեռուստաալիքի հայտարարությունն այն մասին, որ BBC-ն գողացել է «գեղարվեստական, պատմական և մշակութային» արխիվներ մի շարք իսլամական պետություններից, այդ թվում` Իրանից, Աֆղանստանից, Մավրիտանիայից և Պակիստանից: Այս մասին գրում է RIA NOVOSTI-ն:
«Մեղադրաքներն անհիմն են»,- ասել է BBC-ի ներկայացուցիչ Փոլ Ռասմուսենը:
Նա նաև հաստատել է, որ բրիտանական ընկերությունը պաշտոնական բողոք չի ստացել Իրանի կառավարությունից Press TV-ի առաջ քաշած մեղադրանքների հետ կապված: