ԱՄՆ դատարանը Ուսամա Բեն Լադենի փեսային` «Ալ-Քաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի ղեկավարներից մեկին` Սուլեյման աբու Գեյթին, ցմահ ազատազրկման է դատապարտել: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով դատարանի դահլիճում գտնվող աղբյուրին:
Հիշեցնենք, որ Աբու Գեյթը ձերբակալվել է 2013-ի փետրվարին Անկարայի հյուրանոցներից մեկում: