Մեքսիկայում իշխանությունները բնակչությանը նախազգուշացրել են, որ Grupo Mexico կորպորացիային պատկանող պղնձի հանքավայրից գետ են արտահոսել քիմիական նյութեր: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հյուսիսամերիկյան Սոնորա նահանգի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խուսափել ջուր օգտագործել Բականուչի գետից՝ այն բանից հետո, երբ սկսել են տեղեկություններ հայտնվել ջրում գետի նարնջագույն հետքերի առկայության մասին:
Հատուկ հայտարարության մեջ լեռնային ընկերությունը խոստովանել է, որ անձրևների հետևանքով քիմիկատները հանքավայրից հայտնվել են գետում: