Friday, 26 04 2024
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Անակնկալ ռեկորդներ խոշոր հարկատուների ցանկում
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ

Եվրամիությունը «խասյաթ» չունի հրաժարվել գործընկերներից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը:

Ակնհայտ է, որ Ուկրաինայի հետ կապված վերջին զարգացումները Եվրամիությանը ստիպել են ավելի ըմբռնումով  մոտենալ Հայաստանի՝  2013թ. սեպտեմբերի 3-ի որոշմանը, որի վկայությունը հենց վերջերս ՝ սեպտեմբերի 8-ին,  Եվրամիության կողմից 140-170 միլիոնի օգնությունն էր 2014-2017թթ. Հայաստանում բարեփոխումների իրականացման համար: Սա վկայո՞ւմ է արդյոք, որ այն առաջին շոկային ռեակցիան, որ Եվրամիությունը ապրեց սեպտեմբերի 3-ից հետո, այլևս չկա:

Չի կարելի ասել, որ այլևս չկա: Կարելի է ասել, որ նոր շոկեր են ավելացել՝ կապված ամբողջ «Արևելյան գործընկերության» ընթացքի հետ, բայց միանգամայն ճիշտ եք նշում, որ ավելի ըմբռնումով է ընկալվում սեպտեմբերի 3-ի Հայաստանի որոշումը: Շատ եվրոպական պաշտոնյաների համար ավելի հասկանալի է, թե ինչպիսի սպառնալիքների, ինչպիսի վտանգների, անցանկալի զարգացումների առաջ էր կանգնած Հայաստանը, բայց ինձ չի թվում, որ դա անմիջական կապ ունի գումարների հետ: Կարծում եմ՝ նույնիսկ եթե չլինեին ուկրաինական այդ զարգացումները, այն մինիմալ ֆինանսական աջակցությունը, որը ի վերջո որոշվել է տրամադրել Հայաստանին, կլիներ, քանի որ Հայաստանը չէր հրաժարվում տարբեր ոլորտներում Եվրամիության հետ համագործակցելուց, իսկ Եվրամիությունը «խասյաթ» չունի հրաժարվել գործընկերներից և պատժամիջոցներ կիրառել:

Մենք տեսանք, որ չի դադարել և վիզաների դյուրացման ուղղությամբ գործընթացը, և սեպտեմբերի 3-ից հետո բավականին կարճ ժամանակում համաձայնագիրը վավերացվեց, դրանից հետո էլ բավականին պրակտիկ գործընթաց է տեղի ունենում: Այնպես որ՝ կարելի է ասել, որ դա այն մինիմալ գումարն էր, որ Հայաստանը պիտի ստանար: Այլ բան է, որ եթե ավելի հետևողական գտնվեր ԵՄ հետ իր հարաբերություններում, այդ դեպքում գումարը շատ ավելի մեծ կլիներ: Եվ երևի կլինեին ոլորտներ,  որտեղ ավելի լայն բյուջետային աջակցություն կլիներ, քան այսօր է: Այսօր Եվրամիության և, բնականաբար, Հայաստանի կողմից ընտրվել են այնպիսի ոլորտներ, որտեղ Հայաստանի կառավարությունը կարող է առավելագույնս ճկուն լինել և չիրականացնել այնպիսի քաղաքականություն, որը անմիջականորեն կհակասի Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությանը:

Վերջերս Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, որ  Եվրամիության  համար Հայաստանը շարունակում է մնալ կայուն և հետաքրքիր գործընկեր: Ի՞նչ պայմաններում և ի՞նչ զարգացումների արդյունքում է Հայաստանը Եվրամիության համար դարձել կայուն և հետաքրքիր գործընկեր: Ի՞նչ գլոբալ փոփոխություններ տեղի ունեցան Ռուսաստանի, Ուկրաինայի շուրջ, որ ստիպեցին Եվրամիությանը նոր լույսի ներքո նայել Հայաստանին:

– Ինչ վերաբերում է կայուն և հետաքրքիր գործընկեր լինելուն, ապա, իրոք, ուկրաինական զարգացումները ապացուցեցին, որ Հայաստանը շարունակում է այդպիսին լինել ԵՄ համար, քանի որ Եվրամիությունը լուրջ դժվարությունների հանդիպեց «Արևելյան գործընկերության» որոշ այլ երկրների հետ հարաբերություններում: Ուկրաինայի ճգնաժամի մասին իմաստ չունի երկար խոսել, որովհետև բոլորս գիտենք, բայց նաև չի կարելի մոռանալ, որ ողջ Եվրոպական միությունը և եվրոպական տարբեր ինստիտուտներ լուրջ դժվարություններ ունեն Ադրբեջանի հետ: Փաստորեն, երբ փոխվեցին աշխարհակարգը և միջազգային հարաբերությունները, փոխվեցին միջազգային պարտավորությունները, միջազգային նորմերը, և սա բնական երևույթ է մեր այսօրվա միջազգային կյանքում:

Ադրբեջանը փաստորեն այդ նոր իրավիճակում ցույց տվեց, որ իր համար այլևս պարտավորություններ, հարգանք, ընդունված միջազգային նորմեր, ստանդարտներ, արժեքներ՝ այս ամենը որևէ բան չեն նշանակում, և մենք տեսնում ենք, որ լուրջ հետընթաց ունեն ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարման հարցերում: Մինչդեռ այդ նույն իրավիճակում, այդ նույն միջավայրում Հայաստանում ակնհայտորեն այդպիսի զարգացումներ չկան: Դա չէր կարող արձագանք չգտնել նույն եվրոպական պաշտոնյաների մոտ, որոնք գնահատում են դա, չնայած գիտենք, որ եղել են բազմաթիվ հայտարարություններ, բազմաթիվ փորձեր՝ հուշելու Հայաստանին, թե ինչ պետք է անել այլախոհների հետ, եվրոպամետների հետ կամ Ռուսաստանի հետ հարաբերությունների սերտացմանը դեմ հանդես եկողների, Եվրասիական ինտեգրացմանը դեմ խոսողների հետ, բայց Հայաստանում այդ մարդկանց նկատմամբ փաստորեն այդ կարգի ճնշումներ, այդ կարգի անհանդուրժողականություն, որևէ հետապնդումներ ակնհայտորեն չենք տեսել: Այո, որոշ չափով հավաքների ազատության հետ կապված այսօր առանձին խնդիրներ ունենք, ունենք, ըստ իս, բավականին լուրջ խնդիրներ քաղաքացիական հասարակություն-իշխանության երկխոսության առումով: Այսինքն՝ այն մակարդակը, որին մենք հասել էինք 2013թ.-ի առաջին կեսին, այլևս չկա: Կարելի է ասել՝ ընդհանրապես այդ երկխոսությունը հիմնական ուղղությունների առումով գոյություն չունի, բայց դրանք այնպիսի սուր զարգացումներ չեն, որոնք կարող են բացասական արձագանք գտնել Բրյուսելում: Եվ դրա համար ասում ենք՝ այո, գնահատում են, այո, Հայաստանին համարում են հետաքրքիր գործընկեր, սակայն նորից պիտի կրկնեմ, որ գումարների վրա դա դժվար թե ազդի:

Մինչև 2013-ի կեսերը իշխանությունների և քաղաքացիական հասարակության միջև զարգանում էր երկխոսություն՝ բարեփոխումների օրակարգի ձևավորման հարցով: Այսօր նույնիսկ Հայաստանի իշխանությունները հստակ չգիտեն, թե որ ուղղությամբ իրենք կարող են հետևողական բարեփոխումներ իրականացնել, կամ որ ուղղությամբ այդ բարեփոխումները չեն արժանանա Մոսկվայի դժգոհությանը կամ կհակասեն Եվրասիական միության հեռանկարներին: Այդ անորոշությունը խոչընդոտներ է ստեղծում քաղաքացիական հասարակության հետ այդ խնդիրները քննարկելիս, ինչ-որ ընդհանուր մոտեցումներ մշակելիս: Երբ չկան բարեփոխումներ, իսկ մենք կարող ենք ասել, որ հիմնական ոլորտներում որևէ զարգացում չկա, լավագույն դեպքում՝ ո՛չ դրական, ո՛չ բացասական, բնականաբար՝ քաղաքացիական հասարակության կողմից իրականացվող տարբեր մոնիթորինգային նախաձեռնությունները ևս կորցնում են  իրենց արդյունավետությունը:

Ասոցացման շուրջ բանակցությունների ընթացքը Հայաստանի իշխանությունների համար շատ կարևոր էր, այն մոնիթորինգը, որ իրականացվում  էր «Արևելյան գործընկերության» ճանապարհային քարտեզի, Եվրամիության հետ հարաբերությունների, գործողությունների պլանների իրականացման, եվրաինտեգրացիայի ինդեքսի շուրջ հետազոտության համար: Դրանց արդյունքները շատ կարևոր էին Հայաստանի համար, քանի որ դրական լինելու դեպքում լուրջ փաստարկ էին Եվրամիության հետ բանակցություններում, Եվրամիության հետ հարաբերությունների խորացման տարբեր ծրագրերի ներկայացման առումով:

Սակայն այսօր այդ երևույթը չկա, այսօր այդ հետաքրքրությունը չկա, Հայաստանը ո՛չ հստակ գիտի իր բարեփոխումների օրակարգը և ո՛չ էլ, թե ինչպիսի նախաձեռնություններով կարող է հանդես գալ Եվրամիության հետ, որպեսզի միաժամանակ որոշակի փաստարկներ ներկայացնի իր հաջողությունների մասին: Դա, իհարկե, շատ լուրջ վնաս է հասցնում Հայաստանում քաղաքացիական հասարակության ակտիվությանն ու արդյունավետությանը:

Դուք, ինչպես նաև շատերը, նշում եք, որ Եվրամիության հետ մեր հարաբերությունները կախված են նաև Մոսկվայի որոշումից:   Այսօր Հայաստանում այն, ինչ ունենք Եվրամիության հետ հարաբերությունների առումով, որքանո՞վ է Ռուսաստանի թելադրանքը: Սա չի՞ վկայում, որ որոշ մասով չափազանցված էր Ռուսաստանի դերակատարությունը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հարցում: Այս տարիների ընթացքում մենք տեսել ենք, որ Եվրամիությանը Հայաստանի ինտեգրման հարցում Ռուսաստանը երբեք դեմ չի եղել՝ Ասոցացման համաձայնագիրը ստիպեց  դիմել նման քայլերի:

– Նախ՝ Ռուսաստանը ժամանակին դեմ չէր նույնիսկ իր եվրաինտեգրացիոն գործընթացներին և Եվրամիության հետ իրականացնում էր բավականին լուրջ և խորը բանակցային գործընթացներ տարբեր ուղղություններով, և կարելի է ասել, որ Ռուսաստանը, չնայած իր իսկ ցանկությամբ մասնակից չէր «Արևելյան գործընկերության» ծրագրին, բայց հարաբերությունների զարգացման նմանատիպ օրակարգ առաջարկված էր նաև Ռուսաստանին: Ինչ-որ ժամանակ Ռուսաստանը գնում էր այդ ճանապարհով, ուղղակի Ռուսաստանի շահերից չէր բխում, որպեսզի հետխորհրդային մյուս երկրները այդ բանակցություններում գնան իր ետևից, այլ առանձին, ինքնուրույն բանակցություններ վարեն Եվրամիության հետ:

Այսօր փաստորեն իրավիճակը այլ է, և Մոսկվայի ազդեցությունը Հայաստանի վրա շարունակում է շատ մեծ լինել: Ուղղակի եթե մենք այսօր չենք տեսնում հստակ թելադրանք կամ ակնհայտ ճնշումներ որոշ ոլորտներում, դա վկայում է այն մասին, որ Ռուսաստանը զբաղված է այլ խնդիրներով, և հերթը Հայաստանին չի հասնում՝ մանավանդ, որ Մոսկվայում կա լուրջ համոզվածություն, թե՝ երբ էլ ուզենան, Հայաստանի հետ հարցերը արագ կլուծեն, այնպես որ՝ պետք չէ Հայաստանի վրա այսօր առանձնապես ուշադրություն դարձնել:

Հայաստանի նկատմամբ պասիվ ռեակցիաների երկրորդ հանգամանքը բուն Եվրասիական, Մաքսային միության հեռանկարներն են: Այսինքն՝ ակնհայտ է, որ այդ միությունը պրակտիկ, ռացիոնալ առումով Ռուսաստանին որևէ կերպ հետաքրքիր չէ: Ռուսաստանը շատ ավելի լայն և գլոբալ խնդիրներ է դնում, առավել ևս՝ այդ Եվրասիական միությունում Հայաստանի տեղն ու դերը Ռուսաստանին հետաքրքիր չէ: Ցանկացած մանրամասներ, որոնք կապված են եվրասիական ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի մասնակցության հետ, այսօր արդիական չեն: Այլ հարց է, որ ամեն դեպքում Ռուսաստանը կցանկանա, որ հնարավորինս արագ ֆորմալ կերպով ձևակերպվի Հայաստանի մասնակցությունը ԵՏՄ-ին, և դա ոչ այնքան Հայաստանի հետ կապված նպատակների համար է արվում, այլ այն պատճառով, որ Ռուսաստանը ցանկանում է իր գործընկերներին և ողջ աշխարհին ապացուցել, որ հետևողական է, և եթե ինչ-որ  խնդիրներ դրել է իր առաջ, ուրեմն պետք է հասցնի ավարտին: Ռուսաստանի համար դա զուտ մարտավարական առումով է այսօր կարևոր:

Եվ այս առումով էլ հնարավոր է Հայաստանը թեկուզ ֆորմալ,  բայց անդամակցի միությանը:

Այո, այդպիսի հավանականությունը բավականին մեծ է: Եթե մինչև վերջերս մենք խոսում էինք, որ դրա համար հիմնականում կա երկու խոչընդոտ, այդ խոչընդոտների հասցեատերը, ցավոք, ոչ Հայաստանն էր, ոչ էլ Ռուսաստանը, դրանք Բելառուսն ու Ղազախստանն էին: Սակայն այսօր մենք տեսնում ենք, որ Բելառուսի կողմից հազիվ թե խոչընդոտներ լինեն: Դա երևի թե կապված է ուկրաինական դեպքերի նկատմամբ բելառուսական կողմի դիրքորոշման հետ: Այսինքն՝  Մոսկվայի համար ընդունելի չէ,  որ Լուկաշենկոն չեզոք դիրք գրավի այդ հարցում, կամ գոնե չարտահայտի այդ չեզոք դիրքը: Վերջերս մենք Լուկաշենկոյի կողմից  չենք տեսնում բարձրաձայն հայտարարություններ, որ Ուկրաինան իրենց համար բարեկամական երկիր է, որ Բեռալուսի տարածքից ոչ մի վտանգ Ուկրաինայի համար չի կարող լինել: Այսօր դրանք համարյա մոռացվել են:

Երկրորդ հանգամանքն այն է, որ Արևմուտքի պատժամիջոցների համատեքստում Բելառուսը այժմ ստացել է լուրջ գումարներ, աշխատելու հնարավորություն: Դա բելառուսական իշխանությունների ռազմավարությունն է վերջին բոլոր տարիներին՝ օգտվել միջազգային իրավիճակից, օգտվել Ռուսաստան-Արևմուտք վատթարացող հարաբերություններից, հակասություններից, որպեսզի ֆինանսական օգուտներ ստանա և՛ մեկից, և՛ մյուսից: Այսօր, երբ արգելված է  որոշ ապրանքատեսակների ներմուծումը Ռուսաստան, դրանք արդեն Ռուսաստան կարող են հասնել Բելառուսում վերամշակվելով կամ ուղղակի պիտակը փոխելով: Դրանից, բնականաբար, բելառուսական բիզնեսը լուրջ օգուտներ կստանա, և հաշվի առնելով, որ բելառուսական բիզնեսը իրենց իշխանությունների հետ սերտաճած է, ապա կարելի է ասել, որ այսօր բելառուսական վերնախավը զբաղված է փող աշխատելով և ոչ թե արտաքին քաղաքական հարցերով: Ուստի, բնականաբար, այս պայմաններում ավելի զիջող կլինի Հայաստանի հարցում:

Փաստորեն միակ խոչընդոտը մնում է Ղազախստանը: Այնտեղ էլ ակնհայտորեն այսօր ղազախական էլիտայի ուղղությամբ լուրջ աշխատանք է տանում Մոսկվան: Տեսնենք՝ ինչպիսի արդյունքներ դա կտա: Համենայնդեպս, այսօր Աստանայից ինչ-որ դիմադրողականության նշաններ մենք տեսնում ենք:

Այս իրավիճակում, երբ մենք հանձին Եվրամիության՝ ունենք կայուն գործընկեր, այնուամենայնիվ, այս մեկ տարվա ընթացքում Հայաստանում չկարողացավ ձևավորվել այնպիսի քաղաքական ուժ, դաշինք, որը կկարողանար համագործակցել Եվրամիության հետ, և, փաստորեն, Եվրամիության համար միակ գործընկերը մնաց մեր իշխանությունը, այն իշխանությունը, որը սեպտեմբերի 3-ին նման որոշում էր կայացրել: Սա մի տեսակ նոնսենս չէ՞:

Ինչ-որ  տեղ նոնսենս է, բայց բացատրություն ունեցող նոնսենս: Պատճառներն, ըստ իս, հիմնականում երեքն են: Առաջինը՝ մեր նույնիսկ փոքր քաղաքական կուսակցությունները համարձակություն չունեն դուրս գալ, ասենք, բնակչության մեծամասնության կարծիքի դեմ: Նրանց ինչ-որ տեղ անհանգստություն կպատճառի, եթե նրանք, ցուցաբերելով ակտիվություն արևմտաեվրոպական ուղղվությամբ, քննադատվեն հասարակության որոշ շրջանակների կողմից: Նրանք աշխատում են  ավելի զգույշ լինել և իրենց վրա կրակ չբերել:  Այսինքն՝ միայն այն դեպքում, եթե տարբեր սոցիոլոգիական հարցումները ցույց տան, որեվրոպական ինտեգրացիայի նկատմամբ հետաքրքրությունը նորից արթնանում է հասարակությունում, միայն այդ դեպքում իրենք որոշակի նախաձեռնողականություն կցուցաբերեն:

Երկրորդ կարևոր պատճառը քաղաքականություն իրականացնելու համար անհրաժեշտ ֆինանսական, նյութական աջակցությունն է: Դա էլ է ավանդույթ մեր քաղաքական կուսակցական կյանքում. այսօր Հայաստանում գոյություն չունեն այն գումարները, որոնք որևէ քաղաքական ուժի թույլ կտան հետևողականորեն իրականացնել եվրոպամետ կամ արևմտամետ քաղաքականություն և լինել ակտիվ այդ հարցում:

Իսկ այն, ինչ փորձում է այս ուղղությամբ  արվել հասարակական սեկտորում, նույնպես շատ ավելի հեղհեղուկ է, չձևավորված: Ի՞նչն է պատճառը:

Դա հեշտ է բացատրել, որովհետև ընդհանրապես Հայաստանի քաղաքացիական հասարակության առանձնահատկություններից մեկն էլ այն էր, որ այն միշտ խուսափում էր մտնել քաղաքական պայքարի մեջ: Ես ի նկատի ունեմ ինքնուրույն հասարակական կազմակերպություններին և ոչ թե նրանց, ովքեր թելադրանքով ընտրությունների ժամանակ ստորագրություններ էին հավաքում, թե ում են պաշտպանում: Ինքնուրույն, անկախ քաղաքացիական հասարակությունը Հայաստանում միշտ  փորձում էր ինչ-որ դիստանցիա ստեղծել քաղաքական ուժերի և իրենց միջև, և երբ ակնկալիք կար, որ քաղաքացիական հասարակությունը նաև քաղաքական հարցերում իր դիրքորոշումը, առաքելությունը պետք է դրսևորի, դրսևորվում էին որոշակի տատանումներ, ցանկության բացակայություն, մտավախություն՝ քաղաքական դաշտի հետ նույնականացվելու: Դա, իհարկե, հեղհեղուկ իրավիճակի տպավորություն է թողնում, չնայած քաղաքացիական հասարակությունում կան համոզված մարդիկ ու խմբեր, որոնց համար որևէ կասկած չկա, որ եվրոպական ընտրությունը Հայաստանի համար միակն է և զարգացում ապահովողը:

Այնուամենայնիվ, քառյակը, որ 12 կետերից կազմված պահանջ է ներկայացրել իշխանությանը , դրանցից որևէ մեկում չի անդրադարձել  Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի փոփոխությանը:  Արտաքին քաղաքական որևէ պահանջ չկա: Սա չի՞ խոսում այն մասին, որ փաստացի իշխանությունը և  քառյակը նույն տիրույթում են՝ նկատի ունեմ այն, որ ոչ միայն կողմնակից են Մաքսային միությանը, այլ նաև անխուսափելի են համարում Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը: 

Եթե անգամ նրանք ԵՏՄ-ում Հայաստանի անդամակցությունը անխուսափելի չեն համարում, չեն համարձակվի ցույց տալ: Դա վերաբերում է թե իշխանություններին, թե խորհրդարանական ընդդիմության մեծ մասին: Այնպես որ՝ պետք է արտահայտեն համոզվածություն, որ դա լինելու է, որ այլընտրանք չկա և այլն, և այլն: Այդ առումով, իհարկե, կարելի է հստակ ասել, որ արտաքին քաղաքականության առումով թե Հայաստանի իշխանությունը, թե ընդդիմությունը, որքան էլ վիճելի հարցեր բարձրացնեն, նույն տիրույթում են, որևէ բան չեն վիճարկում, և դա է պատճառը, որ պահանջների ցանկում որևէ դրույթ՝ կապված Եվրասիական միության կամ «Արևելյան գործընկերության» հետ, չկա: Դա նաև վկայությունն է այն հանգամանքի, որ երկու քաղաքական ճամբարներն էլ հենվում են նույն սոցիալական շերտի վրա և սնվում են այդ շերտից: Խոսքը Հայաստանի խոշոր բիզնեսի, օլիգարխիայի մասին է, որը մի կողմից՝ շահագրգռված է չխզել հարաբերությունները Եվրամիության, Արևմուտքի հետ, քանի որ այն ֆինանսական օգնությունը, որ գալիս է Արևմուտքից, ինչքան էլ որ ասենք, թե դրանք այսօրվա Հայաստանի մեծահարուստների համար չնչին գումարներ են՝ հաշվի առնելով նրանց կարողությունները, այնուամենայնիվ՝ ապահովում են որոշակի  տնտեսական աշխուժություն Հայաստանի շուկայում, և առանց այդ աշխուժության շատերի բիզնեսները կտուժեն, այնպես որ՝ մեր օլիգարխ էլիտայի համար դա շարունակում է մնալ կարևոր:

Մյուս կողմից՝ նրանք կցանկանային, որ այդ ֆինանսները գային՝ առանց իրենց հետ բերելու լուրջ բարեփոխումներ, որոնք կարող էին սպառնալիք լինել իրենց մենաշնորհային դիրքերին, օրենքի առջև անպատասխանատու լինելուն: Դրանք մեր օլիգարխիայի գոյատևման կարևոր հիմքերն են: Այդպիսի համատեղումը մի կողմից՝ ունի եվրասիական քաղաքական տնտեսական համակարգի մեջ մնալու ցանկություն, որն անհրաժեշտ է՝ պահպանելու համար այդ մենաշնորհային և ամեն ինչից պաշտպանված լինելու դիրքերը, մյուս կողմից՝ հնարավորություն է տալիս ստանալ այն, ինչ Ռուսաստանը Հայաստանին չի կարող տալ, այսինքն՝ նվերներ ֆինանսների տեսքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում