Սերժ Սարգսյանը դադարեցրել է դատավոր Արտակ Զախարյանի լիազորությունները:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետերով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի սեպտեմբերի 3-ի առաջարկությունը` նախագահը որոշում է կայացրել դադարեցնել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արտակ Զախարյանի լիազորությունները:
Նշենք, որ Արտակ Զախարյանը էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի որդին է: