Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

«Իմ կինը դա արել է խանդից, խնդրում եմ ներեք…» Ամուսնու սիրուհու մերկ նկարները «Օդնոկլասնիկի»-ում տեղադրելու համար կնոջ պատիժն անփոփոխ մնաց

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Ռուզաննա Ս.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ:

Ըստ մեղադրանքի՝ Ռուզաննան 2013 թվականի նոյեմբերի 10-ին «Օդնոկլասնիկի» համացանցային կայքում ամուսնու նախկին սիրուհու՝ Գայանեի անունով բացել է կայքէջ, որտեղ առանց իր ախոյանուհու համաձայնությունը ստանալու տեղադրել է նրա մերկ լուսանկարը, այսինքն տարածել է տուժողի վերաբերյալ անձնական գաղտնիք պարունակող տեղեկություն:

Ռուզաննան մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 144 հոդվածով:

Ռուզաննայի խնամքին են երեք անչափահաս երեխաները՝ 15, 12 և 3 ու կես տարեկան:

Նախաքննության ընթացքում մեղքն ընդունած Ռուզաննան ընդհանուր իրավասության դատարանում դատաքննության ժամանակ հայտարարել է, թե ամուսնու նախկին սիրուհու մերկ լուսանկարը նրա անունով բացված կայքէջում տեղադրել է ոչ թե ինքը, այլ տասնչորսամյա որդին:

Պատանին դատարանում հաստատել է մոր ասածը, թե հոր սիրուհու մերկ լուսանկարն ինքն է տեղադրել համացանցում՝ լուսանկարը վերցնելով հոր հեռախոսի չիպից:

Ընդհանուր իրավասության դատարանը անհամոզիչ է համարել պաշտպանական կողմի վարկածը:

Դատարանը մեղավոր է ճանաչել Ռուզաննային և դատապարտել 250 հազար դրամ տուգանքի:

Դատարանն առանց քննության է թողել տուժողի ներկայացրած քաղհայցը՝ պատճառված վնասի հատուցման վերաբերյալ՝ 1 միլիոն 100 հազար դրամի չափով:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել ամբաստանյալ Ռուզաննայի շահերի պաշտպան Կարեն Մանուչարյանը:

Վերաքննիչ քրեական դատարանում նա հիմնավորեց բողոքը՝ պնդելով, թե հոր սիրուհու մերկ լուսանկարը համացանցում տարածել է տասնչորսամյա տղան՝ տուժողի անբարո վարքագծից վրդովված լինելով:

«Տուժողի սանձարձակ վարքագիծը խիստ բացասական է ազդել երեխայի հոգեվիճակի վրա… նա երկար ժամանակ սթրես է տարել»,- ասաց պաշտպանը՝ հենց սթրեսային հոգեվիճակով էլ բացատրելով տղայի արարքը:

Ըստ պաշտպանի՝ ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է անարդար ու անհիմն դատական ակտ, գործով բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել Ռուզաննայի նկատմամբ մեղադրական դատական ակտ կայացնելու համար:

Պաշտպանը միջնորդեց բեկանել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, Ռուզաննային արդարացնել, նրա նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը:

Ամբաստանյալ Ռուզաննան ասաց, թե ինքը չի տեղադրել ամուսնու սիրուհու մերկ լուսանկարը, բայց քննիչի մոտ մեղքն իր վրա է վերցրել, որ երեխան քաշքշուկի մեջ չընկնի:

Նախագահողը հարցրեց, թե ինչո՞ւ է Ռուզաննան փոխել դիրքորոշումը, հիմա ցանկանո՞ւմ է, որ տղան «ընկնի քաշքշուկի մեջ»:

Նախագահողը հարցրեց նաև՝ եթե Ռուզաննայի որդին է համացանց գցել մերկ կնոջ լուսանկարը, ինչո՞ւ է Ռուզաննայի ամուսինը քննիչին դիմում գրել. «Իմ կինը դա արել է խանդից ելնելով, խնդրում եմ ներեք…»:

Ռուզաննան ասաց, թե ամուսինն էլ չի ցանկացել, որ որդին ընկնի քաշքշուկի մեջ:

Մեղադրողն առարկեց բերված բողոքի դեմ: Նա նշեց, որ նախաքննության ամբողջ ընթացքում խոսք չի եղել հանցավոր արարքը անչափահաս տղայի կողմից կատարված լինելու մասին:

«Անչափահասը՝ տասնչորս տարեկան տղան, տվյալ հանցակազմի սուբյեկտ չէ, պաշտպանական կողմը ցանկանում է պատասխանատվությունը գցել երեխայի վրա: Մայրը կազատվի, երեխան էլ պատասխան չի տա»,- ասաց դատախազ Տ. Հակոբյանը:

Ռուզաննայի շահերի պաշտպան Կարեն Մանուչարյանը կասկածելի համարեց նախագահողի հնչեցրած հարցերը, նա ենթադրեց, թե նախագահող դատավորը լավ չի ծանոթացել քրեական գործի նյութերին, բացի դրանից՝անաչառ չէ:

Պաշտպանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նախագահող դատավորի դեմ:

Դատավոր Պետրոսյանը մերժեց պաշտպանի միջնորդությունը:

Այնուհետև դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Քիչ անց հրապարակվեց որոշումը:

Դատարանը մերժեց պաշտպանի վերաքննիչ բողոքը և անփոփոխ թողեց ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ այն գնահատելով որպես օրինական ու հիմնավոր:

Կցանկանա՞ Ռուզաննան վճռաբեկ ատյանին ևս հասու դարձնել իր ընտանեկան հարկի ներքո տիրող մթնոլորտին և անչափահաս որդուն որպես հանցավոր արարքի կատարող ներկայացնել՝ դեռ հայտնի չէ: Ինչպես և հայտնի չէ՝ բողոքը, եթե այն լինի, դատական վերին ատյանն իր վարույթ կընդունի՞:

Առայժմ ավելի իրական է դատական երկու ատյանների կողմից Ռուզաննայի արարքի համաչափ պատիժ համարված 250 հազար դրամ տուգանքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում