Saturday, 27 04 2024
ՌԴ քաղաքացին փորձել է ցած նետվել Կիևյան կամրջից
11:45
Նորվեգիան Կիևին 13 մլն դոլար է փոխանցել
11:30
Նավթի գներ. 26-04-24
Ցուցարարներին միացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. զինվորականների ուղերձը
Վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա տուժած
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Դա ՌԴ արտաքին քաղաքականության մշակողների գլխավոր տապալումն էր
Հրդեհ՝ Վանաշեն գյուղում
Մոսկվան պարտադրում է մոդերատորի իր ծառայությունները. Տավուշի խժդժությունը դրա մի գործիքն է
ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի՛. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Ցեղասպանությունը անվանվեց էթնիկ զտում. միջազգային հանրությունը արցախահայությանը կվերադարձնի Արցախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է. «Հրապարակ»
Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը. «Ժողովուրդ»
Ռուս գեներալի ամոթալի խոստովանությունը Աղդամում, կամ՝ однажды русский генерал…
Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի. «Հրապարակ»
Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ»
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը

Ազատն ընկերների ու քեռակնոջ հետ փախցրել է ամուսնացած Նուշիկին, խնդրել թողնել ամուսնուն և ամուսնանալ իր հետ

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ ավարտվել է Ազատ Սևոյանի, Գևորգ Ասատրյանի, Նահապետ Մուրադյանի, Սուսաննա Հովակիմյանի գործի դատական քննությունը:

Այս քառյակը՝ Ազատ Սևոյանի գլխավորությամբ, մեղավոր է ճանաչվել կնոջ առևանգման համար:

32-ամյա Ազատն ընդհանուր իրավասության դատարանում իրեն մեղավոր է ճանաչել ու հրաժարվել է ցուցմունք տալուց:

Նախաքննության ժամանակ նա հայտնել է, որ Նուշիկին (անունը փոխված է) ճանաչել է երկար տարիներ:

2013 թվականի ամռանը քեռակնոջ՝ այս գործով ամբաստանյալ Սուսաննա Հովակիմյանի հետ երկու անգամ գնացել է Նուշիկենց տուն՝ նրա ձեռքը խնդրելու, բայց երկու անգամն էլ մերժվել է:

Իմացել է, որ Նուշիկն ամուսնանում է:

Գյուղի խոսակցություններից իմացել է նաև, որ Նուշիկն իր ընկերուհու հետ 2013 թվականի օգոստոսի 12-ին պատրաստվում է մեկնել Դիլիջան՝ հանգստանալու:

Ինքն իր ընկեր Արմեն Ստեփանյանի հետ նրանց հետևից գնացել է Դիլիջան:

Նուշիկն ու ընկերուհին «Դիլ-Հիլ» հանգստյան տանն են եղել: Ինքն ու ընկերը հանգստյան տան հարևանությամբ մի առանձնատուն են վարձակալել:

Իրենց սենյակի պատուհանը նայում էր հանգստյան տուն տանող ճանապարհին:

Մի ամբողջ օր ինքն ու ընկերը պատուհանից հետևել են Նուշիկին: Ինքը նրա հետ հանդիպելու հարմար պահ է փնտրել:

Օգոստոսի 14-ի կեսօրին տեսել են, որ Նուշիկն ու ընկերուհին տաքսիով ինչ-որ տեղ են մեկնում:

Իրենք էլ նախօրորք Երևանից կանչված Գևորգ Ասատրյանի «Օպել Աստրա» մեքենայով հետևել են նրանց:

«Ջուխտակ վանք» տանող ճանապարհին տեսել են, որ Նուշիկն ու ընկերուհին իջան մեքենայից:

Իրենք էլ են իջել: Ինքն Արմենին ասել է, թե հնարավոր է Նուշիկին առևանգի: Արմենը խորհուրդ չի տվել գնալ այդպիսի ծայրահեղ քայլի, բայցևայնպես, որպես հավատարիմ ընկեր, ասել է, թե ամեն դեպքում կանգնած է ընկերոջ թիկունքին և ուժերի սահմաններում կօգնի:

Ինքը վանքի մոտ մոտեցել է Նուշիկին, առաջարկել է, որ նա չեղյալ հայտարարի ամուսնությունը և իր հետ ամուսնանա:

Նուշիկը չի համաձայնել, ասել է, թե արդեն ամուսնացել է, ամուսնուց բաժանվել չի պատրաստվում:

Ժամը 16-ի սահմաններում ինքը Նուշիկին ու ընկերուհուն ճանապարհելու պատրվակով Արմեն Ստեփանյանի հետ նրանց նստեցրել է Գևորգ Ասատրյանի մեքենան: Վանաձոր քաղաքի խաչմերուկում Արմենի հետ որոշել են, որ իսկական ժամանակն է Նուշիկին փախցնելու:

Գևորգին ասել են, որ մեքենան քշի Վանաձորի ուղղությամբ:

Նուշիկի ընկերուհին փորձել է բացել մեքենայի դուռը և իջնել: Գևորգը կանգնեցրել է մեքենան: Նուշիկը ևս փորձել է իջնել: Ինքը նրան բռնել ու թույլ չի տվել:

Արմենն իջել է, մեքենայից իջեցրել է Նուշիկի ընկերուհուն, իրենք նրանց թողել ու մեքենայով գնացել են Վանաձորի ուղղությամբ:

Նուշիկը իրեն ու վարորդին բազմաթիվ անգամներ խնդրել է, որ իրեն հետ տանեն, բայց ինքը չի լսել:

Նուշիկը ոտքով հարվածել է մեքենայի հետևի ձախ դռան ապակուն, ապակին ջարդվել է:

Գևորգը հրաժարվել է ճանապարհը շարունակելուց, մեքենան կանգնեցրել է Գառգառ գյուղի հարակից դաշտամիջում:

Ինքը Նուշիկին իջեցրել է մեքենայից, զանգել է իր ընտանիքի անդամներին, որ իրենց հետևից ուրիշ մեքենա ուղարկեն:

Իրենց հետևից եկել են քեռակին Սուսաննան, ընկերները՝ Արմեն Ստեփանյանը և Նահապետ Մուրադյանը՝ վերջինիս մեքենայով:

Նուշիկը նրանց խնդրել է իրեն կամ հետ տանել՝ Դիլիջան, կամ տանել իրենց տուն:

Ինքն ասել է, որ նման բան չի անի, իր մերձավորներին խնդրել է, որ օգնեն՝ Նուշիկին տանեն Մեծավան գյուղ՝ հոր ընկերոջ տուն:

Նուշիկին խաբել են, թե տուն են տանում, նստեցրել են Նահապետի «ԲՄՎ» մեքենան: Մեքենայի մեջ բռնել են Նուշիկի թևերն ու ոտքերը, որ այլևս ոչինչ չջարդի, ու տարել են Մեծավան:

Հոր ընկերն անակնկալի է եկել, իրենց տրամադրել իր տան հարևանությամբ մեկ ուրիշ տուն: Արմենն ու Նահապետը գնացել են: Իրենք Նուշիկին, նրա կամքին հակառակ, պահել են այդ տանը՝ պահանջելով, որ նա ամուսնանա իր հետ:

Առավոտյան իմացել են, որ Նուշիկի հարազատները դիմել են ոստիկանություն:

Ինքը հեռացել է, իսկ քեռակին Սուսանը Նուշիկին պատահական մեքենայով տարել է Կոտայքի մարզ: Աղջկա հարազատները հանդիպել են ու աղջկան տարել տուն:

Ամբաստանյալ Գևորգ Ասատրյանն իրեն մեղավոր է ճանաչել: Հայտնել է, որ 2013 թվականի օգոստոսի 12-ին Երևանում՝ Շրջանայինում, Ազատն ու Արմենը կանգնեցրել են իր մեքենան ու խնդրել են իրենց տեղափոխել Դիլիջան:

Տեղափոխել է: Իջեցրել է Դիլիջանում: Տղաները վերցրել են իր հեռախոսահամարը, որ վերադառնալու ժամանակ իրեն կանչեն:

Մեկ-երկու օրից զանգել են, կանչել Դիլիջան: Ասել են, թե գնում են Ջուխտակ վանք: Այնտեղ իջել են: Որոշ ժամանակ հետո մոտեցել են իրեն անծանոթ երկու աղջիկների հետ:

Չորսով նստել են մեքենա: Հասել են Վանաձոր տանող խաչմերուկին:

Արմենը Ազատին ինչ-որ բան է ասել, ինքը մեքենան կանգնեցրել է, Արմենն ու աղջիկներից մեկն իջել են:

Մյուս աղջիկն ընկերուհուն ասել է՝ զանգի, բայց թե ում՝ ինքը չի հասկացել:

Ազատի պահանջով ինքը մեքենան քշել է Վանաձորի ուղղությամբ:

Ճանապարհին Ազատն ու մեքենայում մնացած աղջիկը վիճել են: Աղջիկը պահանջել է իրեն հետ տանել, իսկ Ազատը պահանջել է ճանապարհը շարունակել:

Վեճը թեժացել է: Գառգառ գյուղի հարակից տարածքում աղջիկը ոտքով հարվածել ու կոտրել է մեքենայի ապակին: Ինքը կանգնեցրել է մեքենան, հրաժարվել է վարել՝ հետագա անախորժություններից խուսափելու համար: Պահանջել է, որ ուղևորներն իջնեն մեքենայից:

Ազատը խնդրել է մի քիչ սպասել, մինչև ուրիշ մեքենա մոտենա, որն արդեն կանչել է:

Որոշ ժամանակ հետո մոտեցել է կանաչ «ԲՄՎ»: Մեքենայից իջած կինը գրկել է Նուշիկին, ասել, թե նրա հետևից են եկել:

Աղջկա հետ խոսել են, նրան նստեցրել «ԲՄՎ»-ն, իսկ ինքը վերադարձել է Երևան:

Դատարանում իրեն լիովին մեղավոր է ճանաչել նաև Նահապետ Մուրադյանը:

Նա հայտնել է, որ Ազատն իրեն խնդրել է օգնել կամ չխանգարել: Ինքն իր մեքենայով Նուշիկին հասցրել է Մեծավան ու Արմենի հետ հեռացել է:

Քեռակին Սուսաննան իրեն մեղավոր չի ճանաչել դատարանում: Նա հայտնել է, թե Ազատի մայրը, իմանալով, որ որդին փախցրել է Նուշիկին, իրեն խնդրել է գնալ, հասնել երեխաներին ու տեր կանգնել:

Նուշիկին ինքը հանգստացրել է, ասել է՝ եթե չի ուզում Ազատի հետ ամուսնանալ, ինքը նրան հետ կտանի:
Ինքը ճանապարհը լավ չի իմացել, չի հասկացել, որ Մեծավան են գնում, ոչ թե տուն:

Առավոտյան իմացել է, որ Նուշիկի ծնողները ոստիկանություն են դիմել: Մեքենա է գտել, Նուշիկին տարել ու հանձնել է նրա ծնողներին:

Տուժողը հայտնել է, որ իրեն Մեծավան են տարել ու այնտեղ մի գիշեր պահել իր կամքին հակառակ, բայց իր նկատմամբ բռնություն չի գործադրվել, իրեն վնաս չի հասցվել, իր արժանապատվությունը նվաստացնող ոչ մի քայլ չի կատարվել: Ինքն ամուսնացած է, ամբաստանյալների դեմ բողոք չունի:

Նուշիկի հայրն ասել է, որ ինքը նույնպես ներել է ամբաստանյալներին:

Ընդհանուր իրավասության դատարանը ամբաստանյալներին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքում:

Ազատ Սևոյանը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ազատազրկման: Նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել ու սահմանվել 5 տարի փորձաշրջան:

Գևորգ Ասատրյանը դատապարտվել է 4 տարի ազատազրկման: Նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել ու սահմանվել 4 տարի ազատազրկման:

2-ական տարի ազատազրկման են դատապարտվել Նահապետ Մուրադյանը և Սուսաննա Հովակիմյանը: Համաներման կիրառմամբ նրանք ազատվել են պատժի կրումից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում