Sonу ընկերությունը Տոկիոյում ներկայացրել է թողարկմանը պատրաստ Summer Lesson անվանումով վիրտուալ խաղ:
Նախագծի սյուժեն, մեղմ ասած, անսովոր է: Խաղացողին առաջարկվում է նայել աշակերտուհու ննջարանն ու սկսել նրա հետ շփվել՝ հայտնում է Business Insider-ը:
Խաղի համար անհրաժեշտ է Sonу-ի վիրտուալ իրականությամբ հատուկ ակնոց, որը կոչվում է Project Morpheus:
Դատելով տարածված հոլովակից՝ Summer Lesson-ի խաղացողը գտնվելու է կարճ կիսաշրջազգեստ ու սպիտակ վերնաշապիկ հագած ճապոնացի դպրոցականի եռաչափ ննջարանում:
Խաղի ժամանակ հնարավոր է վիրտուալ աղջկան շատ կիպ մոտենալ, զննել տարբեր դիրքերից, ինչը անհանգստություն է առաջացրել համացանցային օգտատերերի շրջանում:
Sony-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից: