«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանը դեռևս գործազուրկ է:
Թեև ժամանակին գրվեց, որ նա իր կարիերան զոհել է որդու փառահեղ ապագային, որին նշանակեցին կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ, Դումանյանը, մեզ հասած տեղեկություններով, լուրջ հույսեր էր փայփայում Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնին վերադառնալու, սակայն սա շատերին անլուրջ է թվում, քանի որ ներկայիս ռեկտորը կաթողիկոսի բժիշկն է, և չնայած նրա օրոք բուհը շատ վատ վիճակում է հայտնվել, նրան դժվար թե պաշտոնանկ անեն»։
Լուսանկարը՝ Armenpress-ի