Իսպանիայում տնտեսական ճգնաժամի ամենակործանիչ գործոններից մեկը դարձավ երկրից բուհերի շրջանավարտների և որակավորված մասնագետների մեկնումը: Դրա պատճառն աշխատատեղերի կրճատումն է և արդյունաբերության շատ ոլորտներում ցածր ֆինանսավորումը: Այս մասին գրում է The Local-ը` վկայակոչելով Եվրոստատի տվյալներին:
Նշվում է, որ Իսպանիայում բուհերի երիտասարդ շրջանավարտների մեծ մասը նախընտրում են աշխատանք փնտրել Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում:
Երկիրը հիմնականում լքում են բժիշկները, բուժքույրերը և ուսուցիչները: