Տարվա սկզբից իսպանական Լա Կորունյա քաղաքում աղբարկղում սնունդ որոնելու համար տուգանվել է ավելի քան 50 մարդ՝ հաղորդում է El Plural-ը, հղում կատարելով քաղաքի բնակչությանը: Վերջին տուգանքը սահմանվել էր օգոստոսի 24-ին 32-ամյա կնոջ նկատմամբ:
Իրավապաշտպանները կասկածում էին, որ մարդիկ կարող էին աղբարկղերում սնունդ որոնել հետագա վաճառքի համար: Նրանցից ոմանք մոտեցել են աղբարկղերին սննդամթերքի արկղերով:
Ոստիկանությունում մանրամասնել են, որ տուգանքների մեծ մասը տրվել է ռումինացի 20-40 տարեկան տղամարդկանց:
2013-ին աղբարկղերում սնունդ որոնելու համար տուգանվել էր 5 մարդ: