Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Յունուսների ձերբակալությունից հետո նոր սերնդի հայերն ու ադրբեջանցիները դժվարությամբ են հաղորդակցվելու

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը:

-Տիկին Բաղդասարյան, հայ-ադրբեջանական սահմանին, սկսած հուլիսի 25-ից, աննախադեպ լարված իրավիճակ էր: Պատահական չէր հենց այդ շրջանում Ադրբեջանում Յունուս ամուսինների ձերբակալությունը: Շատերը սա պայմանավորում են նրանով, որ Ադրբեջանի իշխանությունները նպատակ ունեն փակի տակ առնել այն մարդկանց, ովքեր մշտապես դեմ են եղել ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելուն: Համակարծի՞ք եք:

Իսկապես, վերջին մի քանի ամսիների ընթացքում տեղի ունեցած իրադարձություններն այնքան իրար հետ կապված են թվում, որ նրանք, ովքեր ուզում են մեկը մյուսի պատճառն ու հետևանքը համարել, շատ հեշտությամբ կարող են դա անել:Համենայնդեպս, մեր կազմակերպության բազմամյա գործընկեր կազմակերպության ղեկավարների՝ Յունուս ամուսինների ձերբակալությունը իսկապես համընկավ ռազմաճակատում 94 թվականից մինչ օրս աննախադեպ ակտիվ և արդեն պատերազմ հիշեցնող իրադարձությունների հետ:

Ես պետք է ասեմ, որ նրանց ձերբակալությունը տեղի ունեցավ ընդհանրապես աննախադեպ ռեպրեսիվ ալիքի ֆոնին: Առաջինը ձերբակալվեց լրագրող Ռաուֆ Միրկադիրովը, որին առաջադրել էին հայկական հատուկ ծառայությունների հրահանգը կատարելու և բազմաթիվ այլ անհեթեթ մեղադրանքներ, հետո սկսեցին հետապնդումներ Յունուս ընտանիքի հետ կապված, ձերբակալում են տարբեր երիտասարդական կազմակերպությունների ակտիվիստներին:

Դրան զուգահեռ, աննախադեպ ալիք էր բարձրացել Ադրբեջանում գործող մի շարք միջազգային կազմակերպությունների դեմ: Այս ամենը մարդկանց մեջ այն տպավորությունն էր ստեղծում, որ այդ բոլոր իրադարձությունները խիստ փոխկապակցված են․ համենայնդեպս, բոլոր գործերն ունեին ընդհանուր կապող բաներ, բոլորը կապված էին ներքին ազատությունների, այլակարծության, պաշտոնապես իջեցված բանաձևին չհամաձայնվելու հետ: Եթե խոսքն այն կազմակերպությունների մասին է, որոնք Ադրբեջանում հայկական կազմակերպությունների հետ միասին անում էին ծրագրեր, ապա նրանք էլ այլակարծներ են, նրանք համարում են, որ հայ ներկայացուցիչների հետ պետք է պահպանել հաղորդակցական կապերը, ինչը դեմ էր Ադրբեջանի պաշտոնական բանաձևին, ըստ որի՝ մինչև հողերի վերադարձը հայերի հետ ոչ մի համագործակցություն չպետք է լինի:

Այն անհեթեթ մեղադրանքները, որոնք հնչում էին մեր գործընկերների հասցեին, թե իբր նրանք տարիներ շարունակ հավաքել են Ադրբեջանի մասին տարբեր տեղեկություններ և ներկայացրել հայկական կողմին, այնքան անհեթեթ են, որ լրագրողական աշխատանքի էությունը հարմարվում է հատուկ ծառայությունների աշխատանքին բնորոշ ինչ-որ բան, այսինքն՝ լրտեսական աշխատանք: Եթե Ադրբեջանում լրագրող լինելը համարվում է լրտեսություն, թող համարեն այդպես: Եթե դա կապված չլիներ համենայդեպս ինձ տարիներ շարունակ ծանոթ մարդկանց կյանքի հետ, և ես չհասկանայի, թե նրանց ինչ կարող էր սպասել՝ կարելի էր ծիծաղել:Բայց իրականում ոչ մի ժպիտ էլ չի առաջանում, որովհետև պարզորոշ հասկանում ես, թե այդ մարդկանց ինչ կարող է սպասվել:

Ի՞նչ վտանգներով է հղի այս ամենը՝ փակի տակ առնել բոլոր այն մարդկանց, ովքեր գոնե ինչ-որ չափով Հայաստանի հետ հաղորդակցություն են պահպանում: Ադրբեջանի իշխանություններն էլ փորձում են սառեցնել այդ ամենը:

Այն, ինչ տեղի ունեցավ, և այն, թե ինչպես տեղի ունեցավ՝ ես հակված եմ անվանել պարանոիկ հետապնդում Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Հայտնություն չէր Ադրբեջանի իշխանությունների համար, որ իրենք ունեն մի շարք կազմակերպություններ, որոնք աշխատում էին հայկական կազմակերպությունների հետ: Նրանք փայլուն գիտեին, թե այդ մարդիկ ինչ են անում, ինչով են զբաղված, ով ուր գնաց և երբ եկավ:

Եկեք այդպես միամիտ չլինենք հասկանալու համար, որ եթե Ադրբեջանի իշխանությունները, օրինակ, Յունուսովին կամ Միրկադիրովին մեղադրում են, որ նրանք հայ գործընկերների ցուցումով եկել են Երևան և այստեղ կոնֆերանսների մասնակցել, հարց է առաջանում՝ առհասարակ հայերի հետ հանդիպումն ու կոնֆերանսներին մասնակցությո՞ւնն է պետական դավաճանություն համարվում: Նրանք ասում են, թե նախապես չեն տեղեկացրել նախքան Երևան գնալը… ի՞նչ պետք է փոխվեր նախապես տեղեկացնելու դեպքում, անհեթեթ, ծիծաղելի մեղադրանքներ են:

Այն հաղորդակցության ալիքները որ կային՝ շատ կարևոր էին։ Ես չեմ ասում, թե դրանք փոխում էին հասարակությունների մեջ էական մթնոլորտը, բայց, այնուամենայնիվ, դրանք ալիքներ էին, որոնց միջոցով մարդիկ կարող էին մտքեր փոխանակել ամենակարևոր իրադարձությունների մասին:

Երբ մարդիկ չեն հաղորդակցվում, նրանց պատկերացումները միֆոլոգացված են, նրանք սկսում են ավելի վատ մտածել մեկը մյուսի մասին, քան կա իրականում: Եթե այս հաղորդակցական ալիքները փակվեն (իսկ ես հիմա կարող եմ ասել, որ իսկապես կփակվեն, որովհետև խոսքը միայն Միրակդիրովի և Յունսովների մասին չէ, խոսքն ընդհանրապես այդ հաղորդակցական ալիքը փակելու մասին է Ադրբեջանի իշխանությունների ցանկությամբ), ապա հետագայում գուցե չլինեն նման կոնտակտներ, բայց շատ մեծ դժվարությամբ լինելու են նոր սերնդի մարդիկ, որոնք ամեն մեկն իր վրա մեծ ճիգեր է գործադրելու, որպեսզի կարողանան միմյանց հետ կոնտակտի գնալ:Վտանգավոր է ոչ թե այն առումով, որ հայերը կտուժեն, ադրբեջանցիները կհաղթեն, այլ երկու կողմերն ել տուժելու են:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ մեր տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում