Ապագայում Մոսկվայի բնակիչները կարող են ոստիկանությունում հայտարարություններ տալ, օգտագործելով Skype ծրագիրը, հայտարարել է ՌԴ ՆԳՆ ԳՎ Մոսկվայի շրջանի ղեկավար Անատոլի Յակունինը, փոխանցում է Interfax-ը:
Դրանից բացի, Skype-ի միջոցով թաղային տեսուչից կարելի է խորհրդատվություն ստանալ: Յակունինի խոսքերով՝ քաղաքացիների հետ շփման նոր միջոցը կսկսի գործել արդեն հաջորդ տարվա սկզբից:
Նա հայտնել է նաև, որ մայրաքաղաքի ոստիկանությունը պլանավորում է թաղային հսկիչների հեռախոսներում բջջային հավելվածներ տեղադրել, որոնց շնորհիվ ոստիկանները վայրկենապես մարդու տվյալները կկարողանան ստուգել տվյալների բազայում, և քաղաքացուն ոստիկանական բաժանմունք տանելու անհրաժեշտություն չի առաջանա:
Քաղաքացիների հետ շուրջօրյա կապ պաշտպանելու համար Մոսկվայի իշխանություններն արդեն համապատասխան հեռախոսներ են ձեռք բերել: