Friday, 26 04 2024
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում

Թող սփյուռքահայերը դառնան ՀՀ քաղաքացի, փոխեն իշխանությունը և անեն Ցեղասպանության հետ ինչ ուզում են

«Առաջին լրատվական» Realpolitik հաղորդաշարի հյուրն է թուրքագետ Արտակ Շաքարյանը:

-Վերջապես, կարծես արդեն հայտնի է Թուրքիայում իշխանության հիմնական կրողների անունները,արդեն կասկած չի հարուցում, որ երկրի արտաքին գործերի նախարար Դավութօղլուն կդառնա վարչապետ: Անակնկալ չէ, իհարկե,նրա այս նշանակումը, որովհետև նա համարվում էր Էրդողանի ամենահավատարիմ մարդկանցից մեկը: Ի՞նչ կարելի է սպասել այսպիսի իշխանությունից՝ Էրդողան և Դավութօղլու տանդեմը ի՞նչ նոր բան կարող է բերել երկրի համար՝ Թուրքիայի համար, թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքականության ուղղություններով:

-Սկզբունքորեն,որևէ էական նորություն չի լինի արտաքին առումով, այսինքն՝Էրդողանը և Դավութօղլուն իրենց վերջին 10 տարիների գիծը ամեն դեպքում շարունակելու են՝փորձելով սիրաշահել հարևաններին, բայց իրականում օգտագործելով հարևաններին սեփական ամբիցիաներին հասնելու համար:

Բայց մենք հետևողականություն այս 10 տարիների ընթացքում չենք ունեցել՝ զրո պրոբլեմ հարևանների հետ քաղաքականություն, ըստ էության,ձախողել են հիմնահատակ Թուրքիայի իշխանությունները:

– Դե,նայած՝ձախողում ասելով ինչ հասկանանք: Եթե մենք քննարկենք արևելյան քաղաքականության մասին ընդհանրապես, նույնը երևի կարող ենք տեսնել և՛իրանա-ամերիկյան հարաբերություններում, օրինակ,Իրանի քաղաքականությունից, արևելյան քաղաքականության հիմքը արդյունքը չէ, այլ ժամանակը և ձգձգումը: Այսինքն՝նրանք որևէ քաղաքականություն առաջարկելիս հինգ տարվա տրամաբանությամբ չեն մտածում, այլ ավելի երկար: Օրինակ, եթե նայենք թուրք-սիրիական հարաբերությունները, երբ որ խոսում էինք «զրո խնդիրների»մասին,ապա միշտ բերում էին թուրք-սիրիական հարաբերությունները՝որպես 1998-ին պատերազմի շեմին գտնվող երկիր,և 2009-ին սահմանները բացեցին նրանք, երկու կառավարությունները համատեղ նիստեր էին անում և այլն: Թուրքիանշատ կարճ ժամանակում դարձավ Սիրիայի թիվ 1 առևտրային գործընկերը:

Եվշատ արագ դարձավ հիմնական թիրախը:

– Սիրիան դարձավ հիմնական թիրախը: Եվ որն էր էականը այս «զրո խնդիրների» ժամանակ. որ 90-ականներին թուրք-սիրիական սահմանի ողջ երկայնքով ականապատ տարածք էր, այսինքն՝ ականներ էին դրել, որ նույնիսկ ազգաբնակչությունը չանցներ: Եվ 2009-ին ականազերծվեց ողջ սահմանը: Եթե չականազերծվեր, ապա այս արաբական գարնան ժամանակ Թուրքիայի կողմից մոջահեդները չէին կարող սողոսկել Սիրիայի տարածք: Սա նման է նրան, որ աղվեսը համոզում է կրիային «զրո խնդիրների» մասին, կրիան դուրս է գալիս իր պատյանից, և աղվեսն արդեն հեշտությամբ ուտում է կրիային:

-Բայց հետաքրքիր է, որ Սիրիան այդքան հեշտ կուլ տվեց այդ խայծը և թույլ տվեց, որպեսզի իր սահմանները ուղղակի այսքան անցանելի և այսքան հասանելի լինեն:

– Դե, մեզ հետին հայացքով շատ հեշտ է վերլուծել,թե ինչ տեղի ունեցավ, տեղում, այդ պահին,բավականին բարդ էր:

-Բայց ավանդական շփումներ և հարաբերություններ եղել են Թուրքիայի հետ՝ արաբական աշխարհի և Թուրքիայի միջև,և փորձը կարծես ցույց է տվել, որ էնտեղ նախանձելի հարաբերություններ երբեք չեն եղել արաբական աշխարհի և Թուրքիայի միջև:

-Միանշանակ:

-Մի քանի ուղղություններով մարտահրավերներ են՝ գլոբալ անվտանգության, որը կապված է Կովկասի հետ՝ մի կողմից, Ուկրաինայի հետ՝ մյուս կողմից,և այն ծովը, որը նաև առափնյա է Թուրքիային, ստիպում է, որպեսզի արագ հնարավոր լինի արձագանքել նաև այս ուղղություններով: Ի՞նչ կարող ենք ակնկալել Թուրքիայից:

– Թուրքիայում ավելի են շատացել վախերը Ռուսաստանից: Այսինքն՝այն փաստը, որ Ռուսաստանը Ղրիմը այսպիսի կայծակնային արագությամբ կարողացավ վերցնել և Սև ծովում էականորեն նեղել թուրքերին,և այսօր արդեն բալանսը էականորեն խախտվել է,և երբ որ Ղրիմը Ուկրաինայից անցավ Ռուսաստանին, Ռուսաստանի՝ Սև ծովում ներկայությունը էականորեն արդեն ագրեսիվ ընկալվեց Թուրքիայի կողմից:

-Շատերին հայտնի է, որ հենց Ղրիմում Թուրքական ներկայությունը, նաև առևտրային ներկայությունը, տնտեսական ներկայությունը բավական մեծ էր,և այսօր այն չեզոքացվել է:

– Այն համարյա հասել է զրոյի: Խոսքը արդեն նաև Աջարիայի և Աբխազիայի տարածքում, հատկապես Աբխազիայի տարածքում Թուրքական կապիտալի հնարավոր արտահոսքի մասինէ, բայց Թուրքիայում այսօր ավելի շատ սկսել են հիշել Սևրի պայմանագրի մասին, ավելի շատ սկսել են հիշել այնմասին, որ Երկրորդ համաշխարհային պատերազմումԽորհրդային Միության հաղթանակից հետո Ստալինը վերջնագիր էր ուղարկել Թուրքիային՝պահանջելով Արևմտյան Վրաստան-Արևմտյան Հայաստան հատվածները,և շատերն են խոսում, որ ավելի ագրեսիվ, ավելի ռազմատենչՌուսաստանը,հնարավոր է,հարմար առիթի դեպքում վերադառնա այդ պահանջներին: Եվպետք չէմոռանալ, որ ռուսները ցանկացել են իրենց ճտքակոշիկները տաք ծովերում լվանալ,և այսօր ավելի շատ են Թուրքիայում խոսում դեպի Եվրամիություն, դեպի Արևմուտք կրկին ավելի հստակ գիծ բռնելու մասին: Ոստի ինչքան էլ Էրդողանը նախընտրական հատվածում քննադատում էր Իսրայելին ցեղասպանության համար, Օբամայի հետ հեռախոսազրույցներից իբր թե հրաժարվում էր, ամեն դեպքում,Թուրքիայում հասունացել է այն մտածելակերպը, որ Միացյալ Նահանգների հետ ավելի սերտ համագործակցությունը այս սանկցիոն ռեժիմի պարագայում ավելի ձեռնտու է լինելու:

Երկարաժամկետ կտրվածքով՝ դա ավելի մեծ կայունություն կարող է ապահովել, քան Թուրքիային:

-Այո, միանշանակ:

-Իսկ Էրդողանի հանդեպ Միացյալ Նահանգների՝վերջին շրջանում առավել զգուշավոր վերաբերմունքը ինչպիսի՞ փոխակերպման, ինչպիսի՞ տրանսֆորմացիայի կարող է ենթարկվել Էրդողանի ընտրությունից հետո:

-Ցավոք սրտի, մեզ համար Ամերիկայի Միացյալ Նահանգներումշատ ռեալիստ, ռեալպոլիտիկ մտածելակերպով մտածող քաղաքական գործիչներեն,և նրանք գիտակցում են, որ առաջիկա 10 տարվա մեջ կա հստակ ուժ, որնունի 50 և ավել կայուն ընտրազանգված, 10 տարիների ընթացքում աճող ընտրազանգված,և ինչքան էլ ամբոխահաճո լինի այդ մարդը, ինչքան էլ անկանխատեսելի քայլեր ունենա այդ մարդը, պետք է աշխատել նրա հետ, որովհետև Հյուսիսային Իրաքում, Աֆղանստանում, Իրանում, հակառուսական ճակատում, Կենտրոնական Ասիայից գազը, ածխաջրածինները Եվրոպա հասցնելու հարցում, Թուրքիան այնպիսի էական դերակատարում ունի, որ անհրաժարելի գործընկեր է, ուստի ամերիկացիները լուռումունջ կհամագործակցեն, կփորձեն ճնշումներ գործադրել կամ մարտավարությունը փոխել…

-Ներքին ուժերը օգտագործել, որպեսզի հնարավորինս թուլացնեն նրա դիրքերը, բայց Գյուլը…

-Բայց, միանշանակ,Էրդողանը կլինի, Թուրքիան կլինի Ամերիկայի Միացյալ Նահանգների թիվ մեկ գործընկերը այս հատվածում՝ Իսրայելից հետո:

 

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում