Հայ համայնքի 50-ից ավելի ներկայացուցիչներ արյուն են տվել հակաահաբեկչական գործողության գոտում ռազմական գործողություններից տուժածներին: Ակցիան իրականացվել է համայնքի նախաձեռնությամբ: Այս մասին pressorg24.com-ին հայտնել են Ուկրաինայի ՆԳՆ մամլո ծառայությունում:
Կիև քաղաքի և Կիևի շրջանի հայ համայնքի նախագահ Նորիկ Գևորգյանի խոսքով՝ բարեգործական առաքելությանը միանալ ցանկացողները շատ են, բայց Ուկրաինայի պաշտպանության նախարարության Արյան կենտրոնը չի կարող օրական 40 մարդուց ավելի ընդունել:
Գևորգյանի խոսքով՝ իրենց համայնքը կազմված է մոտ 70 000 մարդուց, որոնք բոլորը պարբերաբար զանգում են ու հարցնում՝ ինչով կարող են օգնել, ինչ է անհրաժետ և այլն: