Մեկնաբանելով իր և վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարաբերություները, որոնք լրատվական քննարկումների առիթ դարձան «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի բացման ընթացքում վարչապետի մի շարք հրապարակային դիտարկումներից հետո, Aravot.am-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասել է. «Ուրախ եմ, որ չնայած արձակուրդային դադարին՝ մամուլն ինձ չի մոռացել: Թեպետ ավելի հաճելի կլիներ, որ հիշատակումները տեղին լինեին: Բոլոր հարթություններում` կուսակցական, անձնական, վարչական, մեր հարաբերությունները շատ հեռու են խնդրահարույց լինելուց:
Մանրամասները՝ Aravot.am-ում