Դանիական Carlsberg գարեջրագործական ընկերությունը կանխատեսում է 2014թ. եկամտի նվազում ուկրաինական ճգնաժամի պատճառով, գրում է The Telegraph-ը:
Ըստ թերթի՝ հենց այդ արտադրողի հետ կապված իրավիճակը կարող է օրինակ ծառայել Ռուսաստանի ու Արևմուտքի երկկողմանի պատժամիջոցների հետևանքները հասկանալու համար:
Ինչպես հիշեցնում է պարբերականը, ռուսական շուկան է ապահովում Carlsberg-ի հասույթի մեկ երրորդից ավելին: Թերթը հիշեցնում է նաև, որ ընկերությունը 2014թ. համար կանխատեսել էր շահույթի աճ: