Wednesday, 15 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Ներկայացուցիչների պալատի մեծամասնության նախկին ղեկավարը փողի համար իր հոգին ծախում է թուրքերին. Հարութ Սասունյան

Վաշինգտոնը շատ է տեսել լկտի քաղաքական գործիչներ, սակայն Հայկական հարցի առնչությամբ կեղծավորության առաջին մրցանակը պետք է տալ նախկին կոնգրեսական Ռիչարդ Գեբարդին, որը 1989-1995 թվականներին եղել է Ներկայացուցիչների պալատի մեծամասնության, իսկ 1995-2003 թվականներին՝ փոքրամասնության ղեկավար:

Ավելի քան երկու տասնամյակ ի նպաստ Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարելուց հետո, Գեբարդը 2005 թվականին պաշտոնաթող լինելուց անմիջապես հետո սկսեց մեծ գումարներ վաստակել լոբբինգ անելով հենց այն հարցի դեմ, որի ջատագովն էր եղել Կոնգրեսում…

Օգտվելով Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին թուրքական խուճապից, «Գեբարդ գրուպ կառավարական կապերի» ընկերությունը տարվա սկզբին ընդլայնեց իր վաղեմի լոբբիստական հարաբերությունները Թուրքիայի Հանրապետության հետ: 1.4 միլիոն դոլար արժողությամբ նոր պայմանագիրը ներառում է ենթակապալառուներ Դիկշտայն Շապիրոյին (տարեկան 531 հազ. դոլար), Գրինբերգ Թրորիգին (տարեկան 314 հազ. դոլար), Լիդիա Բոռլենդին (տարեկան 180 հազ. դոլար) և Բրայան Ֆոռնիին (տարեկան 78 հազ. դոլար): «Գեբարդ գրուպը» և նրա գործընկերները համաձայնել են Թուրքիային տրամադրել հետևյալ ծառայությունները.

«ա) Առաջարկել և հետապնդել օրենքների և ԱՄՆ կառավարության այլ որոշումների ընդունումը, որոնք կնպաստեն Թուրքիայի շահերին և կապահովեն բարձր վարկանիշ թուրքերի, Թուրքիայի և Միացյալ Նահանգներ-Թուրքիա հարաբերությունների համար,

բ) Պահպանել և ընդլայնել Թուրքիայի և թուրք ամերիկացիների հարցերով կոնգրեսական խմբավորումը,

գ) Իրազեկել Կոնգրեսի անդամներին և ԱՄՆ վարչակազմին Թուրքիայի համար կարևորություն ներկայացնող հարցերի մասին,

դ) Անհապաղ տեղեկացնել Թուրքիային՝ նրա համար կարևորություն ներկայացնող հարցերի վերաբերյալ Կոնգրեսի կամ գործադիր իշխանության ցանկացած որոշման մասին,

ե) Հակիրճ վերլուծություն պատրաստել՝ Կոնգրեսում և գործադիր իշխանությունում Թուրքիային հուզող հարցերի զարգացումների մասին,

զ) Մատնանշել այն պաշտոնական հավաքույթները և հանրային միջոցառումները, որոնց, «Գեբարդ գրուպի» կարծիքով, պետք է մասնակցի [Թուրքիայի] դեսպանատան անձնակազմը, այդ թվում՝ հնարավորության դեպքում ձեռք բերել անհրաժեշտ հրավերներ,

է) Մատնանշել և կազմակերպել տեղական և ամբողջ երկրի մակարդակով ելույթներ՝ [Թուրքիայի] դեսպանատան աշխատակիցների կամ նրանց նշանակած կամ առաջարկած անձանց համար համաժողովներում՝ Թուրքիայի վարկը բարձրացնելու և նրա շահերը Կոնգրեսում առաջ մղելու համար: Համաձայն Թուրքիայի ցուցումների՝ սա պետք է համակարգվի Թուրքիայի հանրային կապերի ծառայությունների մատակարար(ներ)ի հետ, և

ը) Պահպանել ու ստեղծել զինակցություններ այլ շահագրգիռ խմբերի հետ, որոնց նպատակները նման են կամ ընդունվում են Թուրքիայի կողմից»:

Հատկանշական է, որ գործընկեր Գրինբերգ Թրորիգի պարտականությունների մեջ մտնում են. «կապերի մշակումը և օգտագործումը ԱՄՆ պետդեպարտամենտում, պաշտպանության նախարարությունում և Ազգային անվտանգության խորհրդում՝ նրանց փոխանցելու համար ցեղասպանության հարցի ծանրակշռությունը և հնարավոր սպառնալիքը Միացյալ Նահանգներ-Թուրքիա հարաբերություններին»:

Չնայած Վաշինգտոնում բազմաթիվ լկտի լոբբիստներ կան, սակայն ոչ ոք չի կարող մրցել Գեբարդի վրդովեցուցիչ կերպարանափոխության հետ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագովից վերածվելով ցեղասպանության ժխտողի … Այս խիստ կարևոր բարոյական հարցի վերաբերյալ Գեբարդի ամոթալի կտրուկ շրջադարձը առաջին անգամ բացահայտել էր The New Republic-ը՝ 2007 թվականի հուլիսի 23-ին իր հրապարակած՝ «K Street-ը [լոբբիստական ընկերությունների փողոց] փող է աշխատում 1915-ի Հայոց ցեղասպանությունից» խորագրով հոդվածով: Կոնգրեսում 26 տարիների ծառայության ընթացքում Գեբարդը համահեղինակել է մի քանի բանաձևեր Հայոց ցեղասպանության վերաբերյալ և բազմիցս խոսել Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորության մասին: 2000 թվականին Գեբարդը և Ներկայացուցիչների պալատի այլ երկու դեմոկրատ կոնգրեսականներ համատեղ նամակ էին ստորագրել ուղղված այն ժամանակվա խոսնակ Դենիս Հաստերտին՝ հորդորելով նրան դասավորել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի անհապաղ քվեարկությունը:

2005 թ. հունվարին, Ներկայացուցիչների պալատի իր աթոռը լքելուց ընդամենը մի քանի օր անց, Գեբարդը Վաշինգտոնում բացեց իր խորհրդատվական և լոբբիստական ընկերությունը: 2005-2009 թվականներին նա դարձավ կառավարության հետ կապերի հաստատման գծով ռազմավարական խորհրդատու DLA Piper միջազգային իրավաբանական ընկերության համար, որն ամսական 100 հազ. դոլար է ստացել Թուրքիայի շահերը պաշտպանելու համար, այդ թվում՝ լոբբինգ Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման դեմ Ներկայացուցիչների պալատում… The New Republic-ը հաղորդել էր, որ Գեբարդը հանդիպումներ է կազմակերպել Թուրքիայի խորհրդարանի անդամների և Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ ղեկավարների միջև, օգնել է Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպանին հանդիպում ունենալ «թերահավատ Նենսի Փելոսիի» հետ և շրջանառության մեջ դրել Հայոց ցեղասպանությունը ժխտող՝ «Կոչ իմաստության» վերնագրով գրքույկը:

Ամերիկահայերը և բարի կամքի տեր բոլոր մարդիկ չպետք է լուռ մնան, երբ Գեբարդը հարստանում է թուրքական արյունոտ փողերով… Նրանք պետք է զգուշացնեն նրա լոբբիստական ընկերության հաճախորդներին՝ Anheuser-Busch, «Բոինգ», «Շևրոն», Enterprise Rent-A-Car, «Ջեներալ էլեկտրիկ», «Գոլդման սաքս», «Գուգլ», Լոս Անջելեսի օդանավակայան, Ֆուտբոլի ազգային լիգա, Օկլենդի նավահանգիստ և «Յունայթեդ էյրլայնս», որ կբոյկոտեն նրանց արտադրանքն ու ծառայությունները, եթե այս ընկերությունները չեղյալ չհամարեն իրենց պայմանագրերը «Գեբարդ գրուպի» հետ: Նաև բողոքի նամակներ պետք է հղել «Ֆորդ» ավտոմոբիլային ընկերությանը և «Սկրիպս» հետազոտական ինստիտուտին՝ իրենց տնօրենների խորհրդում նրան տեղ հատկացնելու համար:

Ի վերջո, ընթերցողները պետք է ուղղակի նամակներ հղեն Գեբարդին (Gephardt Government Affairs, 1101 K Street, N.W., Suite 310, Washington, D.C. 20005) կամ [email protected] հասցեով էլեկտրոնային նամակներ ուղարկեն՝ հանդիմանելով նրան իր խիստ անբարոյական վարքագծի համար…

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում