Ադրբեջանական բանակի զինվորը կրակել է ինքն իրեն, հայտնում է APA-ն:
Դեպքը գրանցվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության N սահմանային զորամասում: Զորամասի զինվոր Թաբրիզ Ալլադին օղլու Մամեդովը վիրավորել է իրեն ծառայողական զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով: Վիրավոր զինվորը հոսպիտալում է:
Փաստն APA-ի համար հաստատել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում:
Զինվորի վիճակը գնահատվում է բավարար: