Sunday, 12 05 2024
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին

Հայաստանի հավաքականը Т-90 նոր տանկ է նվեր ստացել. Հայ տանկիստներին դիմավորեցին «Զվարթնոց»-ում

«Տանկային բիաթլոն-2014» մրցույթի եզրափակիչ փուլում երկրորդ տեղը զբաղեցրած հայ տանկիստներին այսօր «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, երիտասարդական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, տանկիստների հարազատները:

Հայաստան վերադարձող տանկիստները ոգևորված էին և լիահույս, որ հաջորդ տարի առաջին տեղում կլինեն: Նրանց ղեկավարը՝ Ժիրայր Պողոսյանը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ կային դժվարություններ, բայց մեր տանկիստները դրանք կարողացել են հաղթահարել: Վերջիններս, ի դեպ, մյուս երկրների մասնակիցների հետ համեմատ ավելի երիտասարդ են, ժամկետային զինծառայողներ են:

Տանկիստ Գագիկ Գևորգյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ մրցույթը թեպետ դժվար էր, բայց հաղթանակը՝ սպասելի:

Տեղեկացնենք նաև, որ Տանկային բիաթլոնի աշխարհի առաջնությունում երկրորդ տեղը գրաված Հայաստանի հավաքականը Т-90 նոր տանկ է նվեր ստացել:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնությունում` մերձմոսկովյան «Ալաբինո» ուսումնական զորավարժարանում, այսօր` օգոստոսի 16-ին, կայացել է «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցումների եզրափակիչ փուլը: «Տանկային բիաթլոն-2014»-ի եզրափակիչ փուլում մրցում էին նախորդ օրերի արդյունքներով 1-ինից 4-րդ տեղեր գրաված երկրների` Ռուսաստանի, Ղազախստանի, Չինաստանի և Հայաստանի զինված ուժերի տանկային անձնակազմերը: Եզրափակիչ փուլի արդյունքներով հայ տանկիստները, արձանագրելով բարձր ցուցանիշներ, գրավել են երկրորդ տեղը` զիջելով Ռուսաստանի հավաքականին: 3-րդ և 4-րդ տեղերը զբաղեցրել են Չինաստանի ու Ղազախստանի տանկային անձնակազմերը:

 

Առավել մանրամասն՝ մեր տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում