Հաշմանդամ և թոշակառու օդաչուներն այսօր կառավարության շենքի մոտ հերթական անգամ իրենց բողոքի ձայնը բարձրացրին՝ պահանջելով վերականգնել հաշմանդամության համար վճարվող փոխհատուցումները, որոնք վերացվել են՝ սկսած 2006 թվականից:
Այսօր նրանք եկել էին մեկ այլ պահանջով ևս՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին հանդիպելու ցանկությամբ: Նրանք ցանկանում են իմանալ՝ կա՞ արդյոք տեղաշարժ իրենց գործերում՝ ինչպես խոստացել էին, թե՞ ոչ:
«Վարչապետը մեզ խոստացել է, որ մեկ շաբաթվա ընթացքում մեզ կընդունի, բայց արդեն երկրորդ-երրորդ շաբաթն է՝ չի ընդունել դեռ:
Հովիկ Աբրահամյանը խոստացել է ընդունել, բայց չկա որևէ տեղաշարժ: Մենք պայքարում ենք, մենք չենք հանգստանալու, մենք այս երկրի իսկական քաղաքացիներ ենք, ներդրումներ ունենք, պայքարելու ենք մինչև այս երկրում օրենքներն աշխատեն: Խնդրում ենք և վարչապետին, և նախագահին, և արդարադատության նախարարին, որ միմիայն օրենքները աշխատեն, մեր սահմանադրական իրավունքները վերականգնվեն»,- ասաց հաշմանդամ օդաչուն:
Մանրամասները՝ տեսանյութում: