Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը ՌԴ վարչապետի կողմից ստորագրելուց հետո պետք է ներպետական ընթացակարգով հաստատվի Ղազախստանի և Բելառուսի կողմից: Այս մասին այսօր կառավարությունում լրագրողներին ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Հայաստանը սպասում է, որ Ղազախստանն ու Բելառուսը հավանության արժանացնեն Հայաստանի` Եվրասիական միությանն անդամակցելու փաստը:
Նա նշեց, որ այդ երկու երկրների կողմից պայմանագիրը ներպետական ընթացակարգով վավերացնելուց հետո միայն պետք է Հայաստանն այն վավերացնի: «Չեմ կարծում, թե դա մեկ օր կամ երկու օր հետո կլինի, համաձայնեցումից հետո կլինի»,- ասաց նախարարը: