Wednesday, 15 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Իմ տղան ուներ ամեն ինչ, բայց չուներ հայրենիք. անհետ կորած ազատամարտիկների մայրերն ու կանայք՝ պատերազմի մասին

Ղարաբաղյան պատերազմի ժամանակ անհետ կորած մարտիկների մայրերը այսօր վստահ են՝ պատերազմ լինելու դեպքում հաղթանակը մերն է լինելու: Իրենք կգնան կկանգնեն տղամարդկանց կողքին:

«Անկասկած, տարածաշրջանում մեր բանակն ամենահզորն է, դա բոլորը գիտեն, գիտի նաև մեր հակառակորդը: Եթե չիմանար, նա շատ վաղուց էր հարձակվել մեզ վրա: Այդ է պատճառը, որ դեռ ուզում է փորձել, ինտրիգներ անել, բայց չի ստացվի: Ես՝ որպես ազատամարտիկի մայր, կարծում եմ, մեր տղաները զոհվեցին մեկ նպատակի համար՝ հայրենիքի: Իմ տղան ուներ ամեն ինչ, բայց չուներ հայրենիք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Անհետ կորած ազատամարտիկների մայրերի խորհուրդ» ՀԿ նախագահ, անհետ կորած ազատամարտիկ Շահեն Առաքելյանի մայրը՝ Ռիմա Առաքելյանը:

Նա հիացած է սահմանին կանգնած մեր երիտասարդների պայքարով, ովքեր այս օրերին մարտնչում են։

«Ես մասնակցեցի Ազատ Ասոյանի թաղման արարողությանը Եռաբլուրում, մայրն ասում էր՝ լավ է արել իմ տղան, չի թողել թշնամուն առաջխաղացում: Նրանք հասկանում են, որ իրենց տղան զոհվել է հանուն գաղափարի, հանուն այն հայրենիքի, որի մեջքն ամուր պահելու համար այսօր այստեղ չեն մեր որդիները»,- ասաց Ռիմա Առաքելյանը:

Նրա խոսքով՝ թշնամին հասկանում է, որ մենք Անդրանիկներ ենք: Ու թեև մենք խաղաղ գործում ենք մեզ համար, ապրում, բայց երբ մեր երկրին վտանգ է սպառնում, տեսնում ենք՝ ինչպես մեր Հայաստանը, Արցախը, աշխարհասփյուռ հայությունը միասնական մեկ գաղափարի շուրջ համախմբվում են և այդ միասնականության շնորհիվ է, որ հաղթում ենք և այսօր էլ պետք է հաղթենք.

«Իսկ եթե Ալիև ցարը փարձի սկսել պատերազմ, ապա այնպիսի զարկ կտանք նրա գահին, որ խորտակվի նա հիմնովին»,- ասաց տիկին Ռիման:

Կանայք նշեցին, որ իրենք էլ կգնան, մարտի ճանապարհելուց առաջ կաղոթեն, կերակուր կպատրաստեն, ամեն ինչ կանեն որպես առաջին քրիստոնյաներ:

Անհետ կորած ազատամարտիկ Գագիկ Չանախչյանի կնոջ՝ Գայանե Ավետիսյանի խոսքով՝ կա մեծ հայրենասիրություն, մեծ քաջ տղաներ, կանայք և մայրեր ունենք, որ լեցուն են ոգով և դիմակայում են հարվածին, և այս հարվածին էլ կդիմանանք, և հերոս ազգ ենք, սրանից էլ հերոսաբար դուրս կգանք:

Անհետ կորած «Արաբո» ջոկատի մարտիկ Արթուր Ղարիբյանի մայրը՝ Ալվարդ Ղարիբյանը, հետևում է լրատվությանը, ոգևորվում մեր հաջողություններով:

«Լսեցի, որ պաշտպանության նախարարը գնացել է դիրքեր, մնացել մեկ օր զինվորների կողքին, ինքը թեժ կետում եղել է զինվորների կողքին, նախարարը կայուն իր զինվորների կողքին աջակցում է ամեն ինչով: Տղաներին ոգին է առաջ մղում, որ կարողանում ենք շատ բաներ հաղթահարել»,- ասաց նա:

Նա վստահ է, որ պատերազմ լինելու դեպքում մենք կհաղթենք, եթե պետք լինի՝ մայրերով պատրաստ ենք գնալ հայրենիքին աջակցելու, եթե հայրենիքի համար է, պետք է ծառայեն, կռվեն, զոհվեն:

Անհետ կորած Ռուդիկ Գևորգյանի կինը՝ Ալվարդ Սահակյանը, որը 1992 թվականից առայսօր չի կորցնում իր հույսը, որ ամուսինը վերադառնալու է, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իր ամուսնու համար հայրենիքն ավելի կարևոր էր. «Ոչ կին, ոչ մայր, պետք է գնանք, հանուն հայրենիքի է արել ամեն բան…»:

 

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում