ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն անհանգստություն է հայտնել վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին լարվածության կապակցությամբ:
«Մենք լրջորեն մտահոգված ենք շփման գծում վերջին օրերին բռնության ակտիվացմամբ: Հրադադարի ռեժիմը պետք է հարգել»,- գրել է Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում:
Հիշեցնենք, վերջին երկու օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերի հետևանքով հայկական կողմը տվել է 2, իսկ ադրբեջանականը՝ 9 զոհ (ՊՆ-ի կողմից հաստատված տվյալներով):